ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻՑ


***

SAM_0042
Սեպտեմբերի 20-ին Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի առաջնորդարանում ամփոփվեց «Դեկորատիվ արվեստի զարգացումը Եղեգնաձոր համայնքում» ծրագիրը, որը նպատակ ուներ հնարավորություն տալ մարզի 30 երիտասարդների ստանալու բատիկի և պոլիմերային կավի հմտություններ և գիտելիքներ:

Այս դասընթացները դասավանդել է Աննա Ստեփանյանը: Այն իրականացվում էր ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի ավարտին կազմակերպվեց ցուցահանդես` երիտասարդների պատրաստած աշխատանքներով, որոնք աչքի էին ընկնում իրենց գույներով ու բազմազանությամբ:

Միջոցառման սկզբում օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, ապա ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Մելս Հարությունյանը մասնակիցներին փոխանցեց մարզպետի շնորհավորական խոսքը: Այնուհետև ծրագրի ղեկավար Ազատուհի Ստեփանյանը ներկայացրեց ծրագրի նպատակը և իրականացման ընթացքը, ապա շնորհակալական խոսքով հանդես եկավ ծրագրի մասնակից Նելլի Մարկոսյանը: Մասնակիցները կազմակերպել էին փոքրիկ ցուցադրություն` ներկայացնելով իրենց պատրաստած աշխատանքները: Ներկաները հիացմունքով դիտեցին մասնակիցների կողմից պատրաստված և ներկայացված գեղարվեստական աշխատանքները: Այնուհետև Առաջնորդ Սրբազան Հայրը և փոխմարզպետը ծրագրի բոլոր մասնակիցներին հանձնեցին հավաստագրեր: Նման դասընթացները շատ կարևոր են մեր երիտասարդների համար, քանի որ այն հնարավորություն է ոչ միայն զբաղվել սիրած գործով, այլև հետագայում ունենալ եկամուտ:

***

SAM_0010 Continue reading