ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻՑ


***

SAM_0042
Սեպտեմբերի 20-ին Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի առաջնորդարանում ամփոփվեց «Դեկորատիվ արվեստի զարգացումը Եղեգնաձոր համայնքում» ծրագիրը, որը նպատակ ուներ հնարավորություն տալ մարզի 30 երիտասարդների ստանալու բատիկի և պոլիմերային կավի հմտություններ և գիտելիքներ:

Այս դասընթացները դասավանդել է Աննա Ստեփանյանը: Այն իրականացվում էր ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի ավարտին կազմակերպվեց ցուցահանդես` երիտասարդների պատրաստած աշխատանքներով, որոնք աչքի էին ընկնում իրենց գույներով ու բազմազանությամբ:

Միջոցառման սկզբում օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, ապա ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Մելս Հարությունյանը մասնակիցներին փոխանցեց մարզպետի շնորհավորական խոսքը: Այնուհետև ծրագրի ղեկավար Ազատուհի Ստեփանյանը ներկայացրեց ծրագրի նպատակը և իրականացման ընթացքը, ապա շնորհակալական խոսքով հանդես եկավ ծրագրի մասնակից Նելլի Մարկոսյանը: Մասնակիցները կազմակերպել էին փոքրիկ ցուցադրություն` ներկայացնելով իրենց պատրաստած աշխատանքները: Ներկաները հիացմունքով դիտեցին մասնակիցների կողմից պատրաստված և ներկայացված գեղարվեստական աշխատանքները: Այնուհետև Առաջնորդ Սրբազան Հայրը և փոխմարզպետը ծրագրի բոլոր մասնակիցներին հանձնեցին հավաստագրեր: Նման դասընթացները շատ կարևոր են մեր երիտասարդների համար, քանի որ այն հնարավորություն է ոչ միայն զբաղվել սիրած գործով, այլև հետագայում ունենալ եկամուտ:

***

SAM_0010

Սեպտեմբերի 11-ին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժ. Տ.Վազգեն քհն. Հովհաննիսյանը «Սրբալույս Մյուռոն» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում: Քոլեջի տնօրեն Արգամ Դովլաթյանի խոսքից հետո «Հայր մերե աղոթքով սկսվեց սեմինարը: Տեր Հայրը բացատրեց Սուրբ Մյուռոնի խորհրդի, Մյուռոնօրհնության կարգի և օգտագործվող սրբությունների մասին:

SAM_0116
Սեպտեմբերի 25-ին նման սեմինար տեղի ունեցավ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում, որտեղ ևս հանդես եկավ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժ. Տ.Վազգեն քհն. Հովհաննիսյանը «Սրբալույս Մյուռոն» թեմայով բանախոսությամբ: Այն սկսվեց Տերունական աղոթքով: Տեր Հայրը բացատրեց Սուրբ Մյուռոնի խորհրդի, Մյուռոնօրհնության կարգի և օգտագործվող սրբությունների մասին: Բանախոսության ավարտին հարց ու պատասխանի միջոցով սկսվեց ակտիվ քննարկում:

Վերջում Տեր Հայրն առաջարկեց ուխտագնացություն կազմակերպել մեր տարածաշրջանի սրբավայրեր:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու և
http://vayotsdzoritem.com/ կայքի խմբագիր

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s