ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԴԱՁՈՐԸ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում


Argam
Օգոստոսի 31-ին տեղի ունեցավ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի կառավարման խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 3 հարց.
1. Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթ:
2. Քոլեջում սննդի ապահովման կետի առկայության վերաբերյալ հարցի քննարկում:
3. 2015-2016ուս.տարվա ընդունելության արդյունքների ամփոփում:
Առաջին հարցի հետ կապված խորհրդի բոլոր անդամները ծանոթացան քոլեջի տնօրենի միակ թեկնածուի փաստաթղթերին, առաջարկվեց հավաստագիր ստացած թեկնածուին նաև ներկայացնելու իր հեռանկարային ծրագրերն ու ռազմավարությունը, ըստ որոնց մի շարք ծրագրերի կողքին նա առանձնակի կարևորեց գործատուների համագործակցությունը, քանի որ ուսուցման գործընթացի 80%-ը իրականացվելու է գործարաններում: ՈՒսանողներն աշխատելու են սահմանված ժամաքանակով և միայն 20%-ը՝ որպես տեսական ուսուցման ժամանակահատված անց է կացնելու ուսումնական հաստատությունում: Առաջ քաշված մի շարք հարցերի պարզաբանումներից հետո ՀՀ ԿԳ նախարարարության ներկայացուցչի խնդրանքով Ա.Դովլաթյանը դուրս եկավ նիստերի դահլիճից: Սկսվեց փակ գաղտնի քվեարկությունը… ու ամփոփման արդյունքում Արգամ Դովլաթյանը միաձայն ընտրվեց Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն:
Երկրորդ հարցը՝ Քոլեջում սննդի ապահովման կետի առկայության վերաբերյալ, ներկայացրեց նորանշանակ տնօրենը: Իրավիճակը նկարագրելով տնօրենն իր մտահոգությունն արտահայտեց այն փաստի առթիվ, որ ուսանողները երկար դասամիջոցի ժամանակ անհրաժեշտություն են ունենում սնվելու, որի հնարավորությունը չունեն՝ քոլեջի հարակից տարածքում նման առևտրակետ չլինելու պատճառով: Խնդրի խորը ուսումնասիրության պատճառով հարցի քննարկումը առաջարկվեց փոխանցել հաջորդ նիստին:
Իսկ երրորդ հարցի շուրջ ասելիք չկար, որովհետև այս ուս. տարում ընդունելության արդյունքներն ավելի բարձր էին, քան նախորդում:

***
ՀՀ կառավարության աջակցությամբ հանրապետությունում ներդրման գործընթացի մեջ է քաղաքաշինական թույլտվությունների էլեկտրոնային միասնական համակարգը: Այս նպատակով մարզպետարանի նիստերի դահլիճում սեպտեմբերի 3-ին անցկացվեց քաղաքաշինական թույլտվությունների էլեկտրոնային միասնական համակարգի ներդրման վերաբերյալ ուսուցման դասընթաց, որին մասնակցում էին Եղեգնաձորի, Վայքի և Ջերմուկի քաղաքապետարանների, Ագարակաձոր, Արենի, Աղավնաձոր, Ազատեկ, Արտաբույնք, Արփի, Գետափ, Գլաձոր, Գնդեվազ, Ելփին, Զառիթափ, Խաչիկ, Կարմրաշեն, Հերհեր, Մալիշկա, Չիվա, Շատին, Ռինդ և Վերնաշեն համայնքների գյուղապետարանների աշխատակիցներ: Համակարգի ներդրման նպատակն է՝ էականորեն պարզեցնել շինարարական թույլտվությունների ընթացակարգը, նպաստել կառուցապատման ընթացակարգերի կանոնակարգմանը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Համակարգն ուղղված է նաև Հայաստանում քաղաքաշինության ոլորտում գործարար միջավայրի բարելավմանը:

***

16809 Continue reading