ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԴԱՁՈՐԸ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում


Argam
Օգոստոսի 31-ին տեղի ունեցավ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի կառավարման խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 3 հարց.
1. Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթ:
2. Քոլեջում սննդի ապահովման կետի առկայության վերաբերյալ հարցի քննարկում:
3. 2015-2016ուս.տարվա ընդունելության արդյունքների ամփոփում:
Առաջին հարցի հետ կապված խորհրդի բոլոր անդամները ծանոթացան քոլեջի տնօրենի միակ թեկնածուի փաստաթղթերին, առաջարկվեց հավաստագիր ստացած թեկնածուին նաև ներկայացնելու իր հեռանկարային ծրագրերն ու ռազմավարությունը, ըստ որոնց մի շարք ծրագրերի կողքին նա առանձնակի կարևորեց գործատուների համագործակցությունը, քանի որ ուսուցման գործընթացի 80%-ը իրականացվելու է գործարաններում: ՈՒսանողներն աշխատելու են սահմանված ժամաքանակով և միայն 20%-ը՝ որպես տեսական ուսուցման ժամանակահատված անց է կացնելու ուսումնական հաստատությունում: Առաջ քաշված մի շարք հարցերի պարզաբանումներից հետո ՀՀ ԿԳ նախարարարության ներկայացուցչի խնդրանքով Ա.Դովլաթյանը դուրս եկավ նիստերի դահլիճից: Սկսվեց փակ գաղտնի քվեարկությունը… ու ամփոփման արդյունքում Արգամ Դովլաթյանը միաձայն ընտրվեց Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն:
Երկրորդ հարցը՝ Քոլեջում սննդի ապահովման կետի առկայության վերաբերյալ, ներկայացրեց նորանշանակ տնօրենը: Իրավիճակը նկարագրելով տնօրենն իր մտահոգությունն արտահայտեց այն փաստի առթիվ, որ ուսանողները երկար դասամիջոցի ժամանակ անհրաժեշտություն են ունենում սնվելու, որի հնարավորությունը չունեն՝ քոլեջի հարակից տարածքում նման առևտրակետ չլինելու պատճառով: Խնդրի խորը ուսումնասիրության պատճառով հարցի քննարկումը առաջարկվեց փոխանցել հաջորդ նիստին:
Իսկ երրորդ հարցի շուրջ ասելիք չկար, որովհետև այս ուս. տարում ընդունելության արդյունքներն ավելի բարձր էին, քան նախորդում:

***
ՀՀ կառավարության աջակցությամբ հանրապետությունում ներդրման գործընթացի մեջ է քաղաքաշինական թույլտվությունների էլեկտրոնային միասնական համակարգը: Այս նպատակով մարզպետարանի նիստերի դահլիճում սեպտեմբերի 3-ին անցկացվեց քաղաքաշինական թույլտվությունների էլեկտրոնային միասնական համակարգի ներդրման վերաբերյալ ուսուցման դասընթաց, որին մասնակցում էին Եղեգնաձորի, Վայքի և Ջերմուկի քաղաքապետարանների, Ագարակաձոր, Արենի, Աղավնաձոր, Ազատեկ, Արտաբույնք, Արփի, Գետափ, Գլաձոր, Գնդեվազ, Ելփին, Զառիթափ, Խաչիկ, Կարմրաշեն, Հերհեր, Մալիշկա, Չիվա, Շատին, Ռինդ և Վերնաշեն համայնքների գյուղապետարանների աշխատակիցներ: Համակարգի ներդրման նպատակն է՝ էականորեն պարզեցնել շինարարական թույլտվությունների ընթացակարգը, նպաստել կառուցապատման ընթացակարգերի կանոնակարգմանը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Համակարգն ուղղված է նաև Հայաստանում քաղաքաշինության ոլորտում գործարար միջավայրի բարելավմանը:

***

16809

16810

Շուրջ 12 տարի է, ինչ հանրապետությունում անց է կացվում  ՀՀ Նախագահի մրցանակի համար ամենամյա ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթը, որին վայոցձորցին մեծ ոգևորությամբ է մասնակցում:  Այս անգամ մրցույթի առաջին փուլը՝  տարածաշրջանայինը, անց է կացվել հունիսի 1-10-ը, որին մասնակցել է 122 ընտանիք, իսկ հունիսի 25-27-ն անցկացված մարզային փուլին մասնակցել են նախորդ փուլում հաղթող ճանաչված 36 ընտանիքներ: ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի եզրափակիչ փուլ է անցել 13 ընտանիք, որոնք սեպտեմբերի 6-12-ը Ծաղկաձորում պայքարեցին ՀՀ Նախագահի մրցանակի համար: Ի դեպ  արդեն 2-րդ տարին է, ինչ հանրապետական մրցույթին մասնակցում են հաշմանդամություն ունեցող ընտանիքներ և Վայոց ձորի մարզից ևս այս տարի եզրափակիչ փուլին մասնակցեց հաշմանդամություն ունեցող մեկ ընտանիք: Իդեպ մրցանակային տեղեր զբաղեցրած ընտանիքները ստանալու են դրամական պարգևներ. 1-ին տեղ զբաղեցած ընտանիքին տրամադրվելու է 150.000 դրամ, 2-րդ տեղ զբաղեցրած ընտանիքին` 130.000 դրամ և 3-րդ մրցանակային տեղն զբաղեցրած ընտանիքը կստանա 100.000 դրամ: Եվ այսպես սեպտեմբերի 6-ին Ծաղկաձորի գլխավոր մարզաբազա էր մեկնել Վայոց ձորից “Լավագույն մարզական ընտանիք- 2015” մրցույթի հանրապետական փուլ անցած 12 ընտանիք: Պատվիրակության ղեկավար, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանի տեղեկացմամբ վայոցձորցիները մարտական էին տրամադրված և պայքարում էին հաղթանակի համար: Մրցույթն անցկացվեց  չորս տարիքային խմբերով` խաղային փոխանցումավազք 30մ, վարժություն բասկետբոլի գնդակով, խաղային փոխանցումավազք թենիսի գնդակներով, հեռացատկ (տեղից), խաղային փոխանցումավազք 80մ (15մ+25մ+40մ), հավաքիր “ՀԱՂԹԱՆԱԿ” բառը և հրաձգություն (վերջինս երրորդ ու չորրորդ տարիքային խմբերի համար օդամղիչ հրացանով) մրցաձևերից: Հիշեցնենք, որ Վայոց ձորից հանրապետական փուլ են անցել 13 ընտանիք, որոնցից մեկը հաշմանդամ ունեցող ընտանիք է: Վերջինս Վայոց ձորի պատվիրակությանը միացավ սեպտեմբերի 8-ին:

***

Սեպտեմբերի 10-ին մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում բրիտանական <<ՕՔՍՖԱՄ>>-Հայաստանյան կազմակերպության կողմից մարզում իրականացվող <<Աղետների ռիսկի նվազեցման>> (ԱՌՆ) ծրագրի ավարատական փուլի հետ կապված: Հանդիպում-քննարկմանը մասնակցում էին մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, ՀՀ ՏԿԱԻՆ Վայոց ձորի փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը, Հայաստանում և Վրաստանում <<ՕՔՍՖԱՄ>>-ի համակարգող Աննա Պալոմկան, <<Աղետների ռիսկի նվազեցման>> ծրագրի պատասխանատու Զարուհի Տոնոյանը, ծրագրերի անկախ գնահատող Արմեն Գրիգորյանը, “Ապավեն համայնքներին” ԲՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Մանասյանը, “Ընդդեմ իրավական կամայականությունների” ՀԿ-ի նախագահ Արթուր Հարությունյանը և Վայոց ձորի մարզի աղետների ռիսկերի նվազեցման աշխատանքային խումբը: <<Աղետների ռիսկի նվազեցման>> ծրագրի շրջանակներում մարզի Ելփին, Չիվա, Խաչիկ, Արենի, Արփի, Հորբատեղ, Արտաբույնք և Ագարակաձոր համայնքներում իրականացվել են փոքրածավալ շինարարական աշխատանքներ: Նշված համայնքների դպրոցականների շրջանում իրականացվել են նաև ուսումնական վարժանքներ, դասընթացներ աղետների, արտակարգ իրավիճակների դեպքերում համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռք բերման, բարելավման և դրանց կիրառման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին և ամփոփվեցին ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները:
Մարզպետ Հ. Սարգսյանը, ընդհանուր առմամբ դրական գնահատելով իրականացրած ծրագիրը, հույս հայտնեց, որ այն իր շարունակությունը կունենա` իր մեջ ընդգրկելով մարզի մյուս համայնքները:
<<Աղետների ռիսկի նվազեցման>> ծրագրի պատասխանատու Զարուհի Տոնոյանը նշեց, որ մարզում առկա են լավ հիմքեր և հրաշալի մասնագետներ, որոնք կարող են նախադրյալ հանդիսանալ ծրագրի շարունակականությունը ապահովելու առումով:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s