ՄԱԿԿԱԲԻ ՃԱՄԲԱՐԸ ԼՈՒՍԻ ՏՈՒՐՈՒՄ


Արդեն ավանդույթ է դարձել ամառային ամենամյա ճամբարները Հերմոնի Լուսի տուր կենտրոնում: Սյունիք ԲՀԿ-ի նախաձեռնությամբ վայոցձորցի մի խումբ երիտասարդներ իրենց վրացական գործընկերների հետ համատեղ շարունակում են իրականացնել ամառային ամենամյա ճամբարային ծրագիրը` հավաքվելով մեկ գաղափարի շուրջ: Յուրաքանչյուր ճամբարային օր ուներ հատուկ խորագիր, որին համապատասխան կազմակերպվում էր երեկոյան միջոցառումներ:

Այդ օրերին այստեղ էին ծրագրի բարեկամ «Կալիֆորնիայում Հայաստանի ատամնաբուժական» ասոցիացիայի անդամ ատամնաբույժները, որոնց կողմից երիտասարդներին տրվեց անվճար ատամնաբուժական ծառայություն: Ի դեպ նրանք արդեն 20 տարի է, ինչ ամառվա ամիսներին այցելում են Հերմոն ու բարեգործական ծառայություն են մատուցում ճամբարականներին:

06

Իրենց իսկ նախաձեռնույամբ Հերմոնում էին նաև հանրապետությունում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ Հրեաները: Հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի հետ զրույցից պարզվեց, որ այս անգամ իրենց երեխաները հանդես են գալիս ..Մակկաբի՞ անվամբ, Իզրաիլի համանուն կազմակերպության հովանավորչությամբ: Ի դեպ, նրանց համագործակցությունը սկսվել է 2013թ-ից, երբ առաջին անգամ Երևանում անցկացվեց Մակկաբիադե-Եվրեների օլիմպիադան: Այդ ժամանակ առաջարկվեց, որ Հայաստանում ապրող Եվրեների այն երեխաները, որոնք կզբաղվեն սպորտով՝ կֆինանսավորվեն ու կհանդիսանան ապագա մակկաբիադցիներ: Եվ Ռ.Վարժապետյանի կողմից որոշվեց ամառային ճամբարն ընտրել այնտեղ, որտեղ երեխաները և՛ կհանգստանան, և՛ կզբաղվեն սպորտով, ու այդպիսին հանդիսացավ Հերմոնի Լուսի տուր հանգստավայրը, և չսխալվեցին:

07

Այստեղ երեխաները ոչ միայն լավ հանգստացան ու զբաղվեցին սպորտով, այլ նաև այցելեցին ինչպես Հայաստանի պատմամշակութային կենտրոններ, այնպես էլ Հրեա նախնիների հիշատակը հավերժացնող գերեզմատուն: Ճամբարականները հիացան Արատեսով, ու տեղեկացան Հերմոնի հարևանությամբ հայտնաբերված 12-13-րդ դարերի եվրեների գերեզմանների մասին, սովորեցին պատմական շատ նորություններ Իզրաելի ու եվրե ժողովրդի, նաև հայերի հետ նրանց հարաբերությունների մասին:

Եվ այսպես 10-օրյա հանգիստն անցավ շատ հետաքրքիր, ու թերևս ամենահիշարժանը վերջին օրն էր. Հերմոնում էին նաև Հայաստանում երգիչների միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչները՝ նախագահ Նվարդ Հովակիմյանի ղեկավարությամբ: Ի դեպ ասոցիացիան մեկ տարուց ավել է, ինչ համագործակցում է հրեական համայնքի հետ, ու այս կարճ ժամանակում արդեն բազմաթիվ միջոցառումներ են իրականացրել միասին: Այստեղ էր նաև ասոցիացիայի ԱՄՆ-ի մասնաճյուղի նախագահը՝ պրոֆեսոր, Նյույորքի կատարողական արվեստի դպրոցի բաժնի պետ, Նյույորքի Սիթի օպերայի թատրոնի մեներգիչ, անկրկնելի բարիտոն Վաղարշակ Օհանյանը: Նա պարբերաբար այցելում է Երևան՝ երաժշտակենտրոններում վարպետաց դասեր անցկացնելու:

08

Հերթական դասերն օրերս անց էր կացրել Հայաստանում երգիչների միջազգային ասոցիացիայի պատանի երգիչների համար և նախագահ Նվարդ Հովակիմյանի նախաձեռնությամբ խումբն այցելեց Լուսի տուր՝ հանդես գալու գալա համերգով: Ի դեպ, նրանք Վաղարշակի ղեկավարությամբ օրեր առաջ հանդես էին եկել նաև Նարեկացի մշակութային կենտրոնում: Համերգին մասնակցում էին 7 պատանիներ ու աղջիկներ:

09

Հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանն ու մյուս մասնակիցները գոհ իրենց անցկացրած ճամբարային օրերից, շնրհակալական խոսքեր գրանցեցին Լուսի տուրի կարծիքների գրքում:

Միջոցառմանը մասնակցում էին նաև Վայոց ձորի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ.Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, փոխմարզպետ Մելս Հարությունյանը, մարզպետարանի առողջապահության ու սոց.ապահովության վարչության պետ Գագիկ Գևորգյանն ու կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետի տեղակալ Աղասի Հովհաննիսյանը: Միջոցառումն ավարտվեց ուշ երեկոյան՝ ավանդույթ դարձած խարույկի շուրջպարով:

/սեփական լրատվություն/

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s