ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ 70-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ ՀՆՉԵՑ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԽՆԴԻՐՆԵՐ


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով: Այդ նույն օրը նա հանդիպում է ունեցել նաև Իտալիայի Հանրապետության վարչապետ Մատեո Ռենցիի հետ: Սերժ Սարգսյանը և Մատեո Ռենցին քննարկել են հայ-իտալական քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական փոխգործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակ, անդրադարձել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցությանը:

111
Սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանը, որին մասնակցում էր և ելույթ ունեցավ նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նա իր ելույթն ավարտեց բարի ցանկություններով. Ավարտելով խոսքս՝ ուզում եմ միանալ բոլոր այն ելույթ ունեցողներին, ովքեր միահամուռ պայքարի կոչ են անում ընդդեմ խավարի, վանդալիզմի և ատելության: Այս պայքարում չկան մեծ և փոքր երկրներ, յուրաքանչյուրն ունի իր դերը: Հայաստանը պատրաստ է իր մասնակցությունը բերել մեր ընդհանուր պայքարին: Continue reading