220ԿՎ ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԸ ՄԱՐԶՈՒՄ
Հոկտեմբերի 13-ին մարզպետարանի նիստերի դահլիճում մարզպետ Հ.Սարգսյանի ու փոխմարզպետ Ս.Թարվերդյանի մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում Հրազդան ՋԷԿ-ը Շինուհայր ենթակայանին միացնող 220ԿՎ բարձրավոլտ էլէկտրահաղորդման գծի վերակառուցման ծրագրի կազմակերպիչների հետ: Հանրային լսումների շրջանակում քննարկվեց կառուցվող ծրագրի 4-րդ հատվածի վերաբնակեցման գործողության պլանը:
Խոսվեց Ծրագրի նպատակների, Ազդակիր անձանց համար վնասների փոխհատուցման կարգի և սկզբունքների ու Առաջացած անհամաձայնությունների դեպքում բողոքրկման կարգի մասին: Մարզպետը ողջունեց նախաձեռնությունը և կարևորեց բանախոսների կողմից գործարկման գոտու յուրաքանչյուր համայնքի ղեկավարի և բնակչի իրազեկվածության ապահովումը: Բանախոսները՝ ,,Բարձրավոլտ էլեկտրացանցեր,, ՓԲԸ-ի սոցիալական մասնագետ Լուսինե Զաքարյանը և ,,Էներջի Ադվիյզորի,, խորհրդատվական ու ,,Կալպատարու Փաուեր Թրանզմիշն,, ընկերությունների մասնագետները պատասխանեցին ներկաներին հուզող հարցերին: