ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏՀԿ ԲԱԺՆԻ ՊԵՏ Ս.ՄԱՐԳԱՐՅԱՆԸ


***
Հոկտեմբերի 21-ին մազպետարանի նիստերի դահլիճում մասնակցությամբ փոխմարզպետ Մելս Հարությունյանի, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալան ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանի ու <<Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն>> ՓԲԸ-ի տնօրեն Միքայել Սահակյանի, կայացավ մաշկային և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխարգելման ու բուժմանը վերաբերվող դասախոսությունների շարք, որին մասնակցում էին մարզի բժշկական հաստատությունների ղեկավարներ ու բուժաշխատողներ, ինչպես նաև հանրակրթական դպրոցների ներկայացուցիչներ:
Դասախոսություններով հանդես եկան կենտրոնը ներկայացնող մասնագետներ՝ պրոֆեսոր Խաչիկ Խաչիկյանը (Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մաշկաբանության, սեռավարակաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի վարիչ), ԲԳԹ կենտրոնի տնօրենի բուժգծով տեղակալ Արամ Մկրտչյանը, կենտրոնի մաշկաբանության բաժանմունքի վարիչ Տիգրան Գևորգյանը: Continue reading