ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏՀԿ ԲԱԺՆԻ ՊԵՏ Ս.ՄԱՐԳԱՐՅԱՆԸ


***
Հոկտեմբերի 21-ին մազպետարանի նիստերի դահլիճում մասնակցությամբ փոխմարզպետ Մելս Հարությունյանի, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալան ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանի ու <<Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն>> ՓԲԸ-ի տնօրեն Միքայել Սահակյանի, կայացավ մաշկային և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխարգելման ու բուժմանը վերաբերվող դասախոսությունների շարք, որին մասնակցում էին մարզի բժշկական հաստատությունների ղեկավարներ ու բուժաշխատողներ, ինչպես նաև հանրակրթական դպրոցների ներկայացուցիչներ:
Դասախոսություններով հանդես եկան կենտրոնը ներկայացնող մասնագետներ՝ պրոֆեսոր Խաչիկ Խաչիկյանը (Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մաշկաբանության, սեռավարակաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի վարիչ), ԲԳԹ կենտրոնի տնօրենի բուժգծով տեղակալ Արամ Մկրտչյանը, կենտրոնի մաշկաբանության բաժանմունքի վարիչ Տիգրան Գևորգյանը:
Միջոցառման գործնական փուլի ընթացքում Եղեգնաձորի Վլադիմիր Գևորգյանի անվան բժշկական կենտրոնում տեղի ունեցավ հիվանդների ուսուցողական ընդունելություն, որին իրենց մասնագիտական խորհուրդներով մասնակցեցին ԲԳԹ Սամվել Վարդանյանն ու լաբորատոր բժշկուհի Մարինա Ազնավուրյանը: Հոկտեմբերի 22-ին նման միջոցառում կազմակերպվեց Վայքի բուժմիավորումում:

***

Հոկտեմբերի 21-ին մարզպետարանի նիստերի դահլիճում փոխմարզպետ Մելս Հարությունյանի, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների և համապատասխան համայնքների ղեկավարների մասնակցությամբ, տեղի ունեցավ ՀՀ գերիների, պատանդների ու անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովին կից աշխատանքային խմբի ղեկավար, փոխգնդապետ Սամվել Ասատրյանի հանդիպումը Արցախյան ազատամարտի ժամանակ Վայոց ձորից անհայտ կորած անձանց հարազատների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ,,ՀՀ Զու ռազմական բժիշկների հայկական ասոցացիայի,, փոխնախագահ, բ/ծ փոխգնդապետ Արմեն Նազարյանը, ՀՀ Զու ռազմական բժշկության վարչության ներկայացուցիչներ բ/ծ մայոր Հայկազ Սրեյանը և բ/ծ կապիտան Նելլի Հովսեփյանը, ինչպես նաև ,,Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ,, ՀԿ նախագահ Ռիմա Առաքելյանը:

Փոխգնդապետ Սամվել Ասատրյանը ներկայացրեց գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով ՄԱԿ-ի ,,Հատուկ ընթացակարգեր,, ծրագիրը և այդ ուղղությամբ ՀՀ-ում իրականացվող աշխատանքները: Իսկ ՀՀ Զու ռազմական բժիշկների հայկական ասոցացիայի և ՀՀ Զու ռազմական բժշկության վարչության ներկայացուցիչները կատարեցին անհայտ կորածների հարազատների առողջական վիճակի գնահատում: Նշվեց, որ անհայտ կորածների հարազատների համար, ովքեր կունենան որակավորված և մասնագիտացված բուժօգնության կարիք, բուժօգնություն կիրականացվի ՀՀ ՊՆ համակարգի կամ անհրաժեշտության դեպքում՝ ՀՀ քաղաքացիական առողջապահական հաստատություններում: Նշենք, որ Վայոց ձորից անհայտ կորածների հարազատների սոցիալական խնդիրները գտնվում են նաև մարզպետի ուշադրության ներքո: Հյուրերը վերջում հանդիպեցին մարզպետ Հարություն Սարգսյանին և քննարկեցին հանդիպման արդյունքները:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s