ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑ ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕՐԱԳՐԻՑ ՋԵՐՄՈՒԿԸ` ՋՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԼԻՄԱՅԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ FEMTEC ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ


1
Զբոսաշրջության ոլորտի զարգացման ուղությամբ իրականացված ևս մի կարևոր քայլ Հայաստանի համար: 2015թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը Իտալիայում /Սարդինիայում/ անցկացվեց ջրաբուժության և կլիմայաբուժության համաշխարհային FEMTEC ֆեդերացիայի 68-րդ համաժողովը, որին որպես ֆեդերացիայի անդամ առաջին անգամ Հայաստանի կողմից պաշտոնապես հրավիրված էր Ջերմուկը: Համաժողովի ժամանակ մեր պատվիրակությունը հանդես եկավ զեկույցով: Ներկայացվեցին Ջերմուկի զբոսաշրջային ու առողջարանային հնարավորությունները, բուժիչ հանքային ջրի բաղադրությունն ու օգտակար հատկությունները, նաև բուժական տուրիզմի զարգացման ոլորտում ակնկալվող հաջողությունները՝ FEMTEC-ի կազմում ներգրավելուց հետո:

4
Համաժողովի ժամանակ, ֆեդերացիայի անդամների կողմից, միաձայն ընդունվեց 2016թ. համաժողովը Ջերմուկում անցկացնելու վերաբերյալ մեր առաջարկը, որը հավանության արժանացավ նաև ֆեդերացիայի նախագահի կողմից:

Հենց այդ նպատակով նոյեմբերին նախատեսվում է ֆեդերացիայի նախագահ՝ Ումբերտո Սոլիմենեի աշխատանքային այցը Ջերմուկ, որի ընթացքում կքննարկվեն համաժողովի անցկացման կարգն ու մանրամասները: Ի դեպ Ֆեդերացիան հիմնադրվել է 1937թ., և այժմ նրա կազմում ընդգրկված են աշխարհի ավելի քան 25 երկրների առողջարաններ և այդ ոլորտի կազմակերպություններ: Բացի այդ ФИМТЕК-ը հանդիսանում է միակ կազմակերպությունը որն ունի Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ)-ի կողմից տրված հավատարմագիր: Տեղեկացնեմ նաև, որ 2015թ մարտի 21-ին Ջերմուկի քաղաքապետարանում, Ռուսաստանի Տուրիզմի Միջազգային Ակադեմիայի (РМАТ) պրեզիդենտ Իգոր Զորինի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, նրա կողմից ներկայացվել էր առաջարկություն՝ Հայաստանը FEMTEC (Всемирной Федерации Водолечения и Климатолечения (ФЕМТЕК)) ֆեդերացիայի կազմում ընդգրկելու վերաբերյալ: Նա հանդիսանում է ֆեդերացիայի պրեզիդենտ՝ բուժական տուրիզմի գծով: Առաջարկը քննարկվել և մի քանի ամսից հաստատվել էր ֆեդերացիայի տնօրեն Ումբերտո Սոլիմենեի կողմից:
***
Սեպտեմբերի 11-ին կայացավ «Армения туристическаяե ամսագրի կողմից կազմակերպվող ամենամյա մրցանակաբաշխությունը, /որտեղ մրցանակներ են տրվում տուրիզմի ոլորտի առաջատարներին/, որի ժամանակ Ջերմուկ քաղաքը <<Տարվա կուրորտային քաղաք>> անվանակարգում ճանաչվեց լավագույնը: Հերթական աշխատանքային խորհրդակցությունը սկսվեց շնորհավորանքներով և ապագայում նորանոր հաջողությունների հասնելու հստակ նպատակներով:
***
Հանդիպում տեղի ունեցավ ՌԴ-ում տուրիստական ամենախոշոր օպերատորներից մեկի՝ <<Պրոֆկուրորտի>> գործադիր տնօրեն Մաքսիմ Կուրգինի, ներքին տուրիզմի բաժնի ղեկավար՝ Օլգա Իսաևայի և կոմերցիոն գծով տնօրեն՝ Մարինա Ռոզանովայի հետ: Զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղված մի շարք ծրագրերի քննարկմանը հաջորդեց այցելությունը Ջերմուկի լավագույն առողջարաններ և հյուրանոցներ, որտեղ հյուրերը ծանոթացան զբոսաշրջիկներին մատուցվող ծառայություններին և առողջարանային պայմաններին: Հետագա համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին նաև նշված կառույցների տնօրենների հետ, որոնք կնպաստեն զբոսաշրջության առողջարանային ուղղության զարգացմանը: Այսօր <<Պրոֆկուրորտ>>-ը համագործակցում է բազմաթիվ հյուրանոցների, հարյուրավոր տուրիստական գործակալությունների և տուրօպերատորների հետ, ինչպես նաև հազարավոր արհմիութենական կազմակերպությունների հետ՝ ՌԴ-ում:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s