,,Այլընտրանքային էներգիա,, ծրագրի շրջանակում


Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ ջանքերով ,,Այլընտրանքային էներգիա,, ծրագրի շրջանակում՝ արտաքին լուսավորությամբ ապահովվել են մարզի Բարձրունի, Գնիշիկ, Խնձորուտ գյուղերը և Մոզրով բնակավայրը: Այստեղ կարևորվում է այն, որ ծրագրի հիմքում կա երկու բաղադրիչ՝ բնապահպանական և սոցիալական: Նոյեմբերի 24-ին ծրագիրը գործարկվեց նաև Գոմքում, որի արտաքին լուսավորության լուսադիոդային (LED) համակարգի գործարկմանը ներկա էին մարզպետ Հարություն Սարգսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, համայնքապետ Մխիթար Հովհաննիսյանն ու համայնքի անդամները:

Մարզպետը շնորհակալություն հայտնեց Ռալֆ Յիրիկյանին և մյուս կազմակերպիչներին համայնքների զարգացման համար կարևոր նշանակության այդ ծրագրի ներդրման համար և հավելեց, որ էնեգիայի խնայողությամբ արտաքին լուսավորության գործարկումով կլուծվեն նաև մի շարք սոցիալական խնդիրներ: Ծրագրի ղեկավարները փաստեցին, որ նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանը և համայնքային զարգացմանը: Այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արեգակնային ջեռուցման և փողոցների լուսավորություն LED համակարգերի կիրառմամբ, կանխարգելում է շրջակա միջավայրի աղտոտումը, ինչպես նաև թեթևացնում է գյուղացու սոցիալական բեռը, քանի որ փողոցները կլուսավորվեն էներգախնայողության ռեժիմով:

Continue reading

Advertisements