ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ


Հոկտեմբերի 29-ին մարզպետարանի նիստերի դահլիճում մարզպետի նախագահությամբ տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական՝ 3-րդ նիստը, որին մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարները և աշխատակազմի քարտուղարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ, ԶԼՄ ներկայացուցիչներ: Մարզխորհրդի նիստին ներկա էր նաև ՀՀ ՏԿԱԻՆ աշխատակազմի համայնքային ծառայության հարցերի վարչության գլխավոր մասնագետ Ելենա Վարդանյանը:
Օրակարգում՝
1. ,,ՀՀ կառավարության 2015թ հունիսի 18-ի թիվ 673-Ն և 2015թ. հուլիսի 2-ի թիվ 666-Ն որոշումների հրատապ և այլ ներդրումային ծրագրերով իրականացվող աշխատանքների մասին,,
2. ,,2015թ. ինն ամիսներին համայնքային բյուջեների ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը ,,
3. ,,Բերքահավաքի և կերերի կուտակման ընթացքը,,
4. ,,2015թ. երրորդ եռամսյակում մարզի համայնքներում անցկացված վարչական հսկողության մասին,,:
Առաջին հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը, ներկայացրեց իրականացվող շինարարական աշխատանքների ծավալի, ընթացքի և կատարման որակի մասին տեղեկություններ:
2015թ. ինն ամիսներին համայնքային բյուջեների ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին հաղորդում ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալական զարգացման վարչության պետ Ռազմիկ Հայրապետյանը:
Բերքահավաքի և կերերի կուտակման ընթացքի մասին զեկուցեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը: Հարցի ներկայացումից հետո մարզպետ Հարություն Սարգսյանը նշեց, որ մարզում արտադրված գյուղմթերքի իրացման նպատակով ՀՀ կառավարությունը և մարզային իշխանություններն արեցին հնարավոր ամենը, որի արդյունքում մթերվեց գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրված միրգն ու խաղողը: Նա նշեց, որ այգիներում մնում է ընդամենը 200 տ-ի չափով տեխնիկական խաղող, որը նույնպես կմթերվի: Մարզպետը խոսեց նաև ոռոգման սեզոնի ամբողջ ընթացքում, այս տարվա տապի պայմաններում, հողագործին ջուր հասցնելու նպատակով Եղեգնաձորի ՋՕԸ-ի տնօրինության և աշխատակիցների կողմից կատարած ամենօրյա աշխատանքների և գործի նկատմամբ ունեցած մեծ պատասխանատվության մասին: 2015թ. երրորդ եռամսյակում մարզի համայնքներում իրականացված վարչական հսկողության մասին զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանը: Վերջում հնչեցին հայտարարություններ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի հիման վրա տարեկան աշխատանքային պլանի կազմման և մարզային սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման մոնիտորինգի և գնահատման արդյունքների, ինչպես նաև 2016թ. հունվարի մեկից համայնքապետարաններում աուդիտի գործառույթի ներդրման նախապատրաստական աշխատանքների մասին:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s