ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ



Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Ջերմուկում նոյեմբերի 10-ին մեկնարկեց Գյուղական համայնքների հինգերորդ ամենամյա համաժողովը, որի նպատակն է գյուղական համայնքների կայուն զարգացման ոլորտում գործող բոլոր մարմինների մասնակցությամբ տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների խնդիրների քննարկումը, փորձի փոխանակումը, իրականացվող ծրագրերի և քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը: Նոյեմբերի 10-ը ՏԻՄ-ի հիմնադրման 19-ամյակն է: Համակարգի աշխատանքներում ներդրած ավանդի համար Հ.Աբրահամյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրեց մի շարք Միջազգային կառույցների ու հկ-ների ղեկավարների և մեր մարզից Ելփինի համայնքապետ Խորեն Ավետիսյանին: Ֆորումի ընթացքում քննարկվեց նաև գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներին վերաբերող խնդիրներ:

03

Դրանցից առաջինը նախանշում է գյուղական համայնքների բնակչության զբաղվածությունը և եկամուտները, երկրորդը` նոր ձևավորվող գործունեությունը և հնարավորությունները։
Գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի մասին մեր համայնքների ղեկավարները քաջատեղյակ են, քանի որ դրանց մեծ մասը իրականացվում է իրենց անմիջական մասնակցությամբ և աջակցությամբ: Դրանք են՝ մատչելի որակյալ սերմերով, պարարտանյութով, դիզվառելիքով, գյուղատնտեսական մեքենաներով և սարքավորումներով, նոր այգիների տնկման համար բազմատեսակ տնկիներով ապահովման ծրագրերը, առանձնակի ուշադրություն է դարձվում ֆերմերային տնտեսություններին: Վարչապետը Ջերմուկում այցելեց նաև “Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն” հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված ցուցահանդես, ծանոթացավ Մեղրու տարածաշրջանը ներկայացնող “Այգեգործ ֆերմերների աջակցության կենտրոն”-ի առաջարկած սարքավորումներին ու ծառայություններին: Գյուղական համայնքների հինգերորդ ամենամյա համաժողովին մասնակցում էր ՀՀ 129 համայնքի ղեկավար և 20 ավագանու անդամ, մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ ու փորձագետներ:
Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s