ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՅԱՆՔ


***
Նոյեմբերի 10-ին Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի համերգային դահլիճում տեղի ոնեցավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան ամենամյա մրցույթ-փառատոնի Վայոց ձորի մարզային փուլը, որն այս տարի նվիրված էր հայ մեծանուն բանաստեղծներ՝ Գևորգ Էմինին և Վահագն Դավթյանին:
Ասմունքի փառատոնի նախնական լսումներին մասնակցել են մարզի 50 կրթօջախների 500 աշակերտներ, տարածաշրջանային փուլին՝ 102-ը, որոնցից մարզային փուլ էին անցել 44-ը։

11-14 տարեկանների տարիքային խմբում առաջին մրցանակային տեղը զբաղեցրեց Քարագլխի միջն.դպրոցի աշակերտ Արմեն Ստեփանյանը, 2-րդը՝ Ռինդի միջն. դպրոցի աշակերտուհի Ամալյա Նահապետյանը, 3-րդը՝ Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտուհի Տաթև Ոսկանյանը, Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտուհի Ալինա Հարությունյանը և Ջերմուկի կրթահամալիրի աշակերտուհի Գայանե Խաչատարյանը: 15-17տարեկանների տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Աղավանաձորի միջն.դպրոցի աշակերտուհի Անի Մաթևոսյանը, 2-րդում՝ Արփիի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Արևիկ Սահակյանը, 3-րդում՝ Ռինդի միջն. դպրոցի աշակերտուհի Հասմիկ Նիկողոսյանը և Աղավնաձորի միջն.դպրոցի աշակերտուհի Սեդա Շահինյանը: Մարզպետի անունից փոխմարզպետ Մելս Հարությունյանը ողջունեց մասնակիցներին ու պատվոգրեր հանձնեց հանրապետական փուլին մասնակցելու իրավունք ստացած դպրոցականներին։
***
Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի մի խումբ աշակերտներ և ուսուցիչներ կրթական փոխանակումների ծրագրի շրջանակում փոխադարձ երկօրյա այցով եղան <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում: Փոխադարձ դասալսումները, համատեղ միջոցառումները, սպորտային մրցումները, ընկերական շփումները, էքսկուրսիաները, միասին կատարած ծառատունկը երկօրյա այցը դարձրին բովանդակալից ու հետաքրքիր: Այցի շրջանակում միջոցառման մասնակիցները եղան Եռաբլուրում: Հաջորդ օրը կազմակերպվեց այցելություն Աշտարակի պատմա-մշակութային կոթողներ և Պռոշյանի զոհված ազատամարտիկների հուշարձան: Այցն ավարտվեց կրթահամալիրում կազմակերպված հարիսայի ծեսով ու հյուրասիրությամբ:3
Եղեգնաձորի թիվ 2 դպրոցն աչքի է ընկնում ոչ միայն բարձր գիտելիքներով տված հիմնական կրթությամբ, այլ նաև ներառական կրթությամբ: Դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանի հետևողականության շնորհիվ առանձնահատուկ կրթության և վերաբերմունքի կարիք ունեցող երեխաների ժամանակն անցնում է շատ հետաքրքիր, դիտակտիկ նյութերն ու խաղերը զարգացնում են նրանց մտավոր ունակություններն ու գիտելիքները: Իսկ օրերս Beeline-ի կողմից հիմնադրված ,,Երեխաների զարգացման անկյուն,, կենտրոնը, որը համալրվել է աշակերտների մտավոր ունակությունները զարգացնող խաղերով և նյութերով, խթան կհանդիսանա բազմակողմանիորեն զարգացնելու երեխաների գիտելիքները: Beeline տնօրեն Անդրեյ Պյատախինն ու Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը ողջունեցին երեխաներին ու ցանկացան էլ ավելի զարգացում ու նորանոր խաղերով համալրում և հավաստեցին, որ իրենց համագործակցությունը շարունական կլինի: Վերջում դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը շնորհակալանքի և երախտագիտության խոսք հղեց կենտրոնի հիմնադիրներին, և հույս հայտնեց, որը այն կնպաստի դպրոցում կազմակերպված ներառական կթության մասնակից երեխաների զարգացմանը:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s