ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ


82Հոկտեմբերի 28-ին մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ”Օրգանական մեղվաբուծության զարգացման հեռանկարները Վայոց ձոր մարզում ” խորագրով համաժողով, որը կազմակերպվել էր ”Աղքատության նվազեցման և բնապահպանության հիմնախնդիրների հաղթահարումը մարզի նախալեռնային գոտում՝ օրգանական մեղվաբուծության միջոցով” ծրագրի շրջանակում: Համաժողովի մեկնարկը տվեց ծրագրի կոորդինատոր Արշավիր Բայաթյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ մարզպետ Հարություն Սարգսյանը: Մարզի համայնքների ապրանքային մեղր արտադող մեղվապահներին ողջունեց ու հաջողություն մաղթեց Հայաստանի մեղվաբույծների ազգային ֆեդերացիայի նախագահ Ռոզա Ծառուկյանը: Միջոցառմանը հրավիրված մասնագետներն իրենց զեկույցներում ներկայացրին գյուղատնտեսության, բնապահպանության, բժշկության և երկրի այլ ոլորտներում մեղվաբուծության, մեղրի նշանակության և դերի մասին տեղեկատվություն, խոսվեց միջազգային շուկայում մեղրարտադրության վիճակի և սպառման ծավալների մասին ու ներկայացվեց նաև, որ եվրոպական մի շարք երկրներում օրգանապես մաքուր մեղրը մեծ պահանջարկ ունի: Սա հնարավորություն է տալիս հայ մեղվապահներին հեռանկարային ծրագրեր մշակել մեղրի ոչ միայն տեղական, այլև միջազգային շուկայում իրացման և արտահանման ուղղությամբ:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s