Վարուժան Հայկի Շահսուվարյան



varowzhan_hayki_shahsowvaryanՄասնագիտությունը՝ Ուրոլոգ, Գիտական աստիճանը՝ Բժշկական գիտությունների թեկնածու, Պաշտոնը՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոուրոլոգիայի բաժանմունքի վարիչ

Կրթությունը՝ 1991-1997թթ սովորել և ավարտել է Երեվանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: Մասնագիտական գործունեությամբ զբաղվել է ավարտելուն պես 2 տարի ժամանակով, որից հետո սովորել է ՌԴ Յարոսլավլի բժշկական ակադեմիայի ուրոլոգիայի ամբիոնում, ստացել է ուրոլոգի որակավորում: 1999-2001թթ ծառայել է ՀՀ ՊՆ ԶՈՒ` որպես բժիշկ մասնագետ, որից հետո մինչև 2006թ աշխատել է Վայոց Ձորի մարզի ք. Վայքի բուժմիավորման ուրոլոգ, մեկ տարի անց աշխատանքի է անցել ՈՒԱԿ-ի օնկոուրոլոգիական բաժանմունքում` որպես ուրոլոգ: Կարճ ժամանակում՝ մեկ տարի չանցած նշանակվում է ՈՒԱԿ-ի օնկոուրոլոգիական բաժանմունքի վարիչ:

Ունի մի շարք Գիտական աշխատանքներ, 2010-ին պաշտպանել է բժշկական գիտությունների թեկնածուական թեզը “Ֆլյուորեսցենտային ախտորոշման դերը միզապարկի մակերեսային ուռուցքների բուժման արմատականության բարելավման գործում” թեմայով: Նա արժանացել է մի շարք պարգևների ու շնորհակալագրերի: Վարուժան Շահսուվարյանը նաև Եվրոպայի ուրոլոգների ասոցիացիայի իսկական անդամ է:

Advertisements

ՄԵԶ Է ԳՐՈՒՄ ԵՊՄՀ ԿՔԱ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ 2-ՐԴ ԿՈՒՐՍԻ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ ԱՆԳԻՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ


<<Հայրենասիրական և գեղագիտական դաստիարակության լավագույն փորձի համար>> անվանակարգում ԿԳ Նախարարության կողմից Վայոց Ձորի տարվա լավագույն տնօրեն է համարվել Բարձրունու միջնակարգ դպրոցի տնօրեն Անդրանիկ Մարգարյանը: Շուրջ 23 տարի նա իրեն նվիրաբերել է հայրենի գյուղի հանրակրթական դպրոցի աշխատանքներին, որից 9 տարին որպես դպրոցի տնօրեն:

Հեշտ չէ ղեկավար լինել մի դպրոցի, որը սահմանամերձ է ու բացի գիտելիքներից դպրոցականները պետք է կոփվեն հայրենասիրական գաղափարներով: Եվ այդպես էլ կա. Բարձրունու դպրոցականները կարծես փոքրիկ զինվորներ լինեն, զորակոչային տարիքում արդեն պատրաստված զինվորներ են: Լինելով հայրենասեր, ազգին նվիրված անձնավորություն, նա մասնակցություն է ունեցել նաև Բարձրունու ինքնապաշտպանական մարտերին, որի համար ՀՀ ՊՆ կողմից արժանացել է լավագույն Ռազմահայրենասիրական դաստիարակության դպրոցի տնօրենի պատվոգրի, պարգևատրվել է նաև ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից <<Վազգեն Սարգսյան>> գերատեսչական մեդալով, <<ԵԿՄ 20 տարի>> ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ մեդալով, իսկ այս տարի նաև <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀ>> հուշամեդալով: Անդրանիկ Մարգարյանը վայելում է ինչպես դպրոցի կոլեկտիվի այնպես էլ աշակերտների ու ծնողների սերն ու հարգանքը: