ԳԵՈԹԻՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ԱՄՈՒԼՍԱՐԻ ԱԶԴԱԿԻՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ


Վայոց Ձորի մարզի Գնդեվազ համայնքում պաշտոնական գրանցված 1017 բնակչի փոխարեն այսօր ապրում է մոտ 800 մարդ. մյուսները ստիպված բռնել են արտագաղթի ճանապարհը:
Հիմնականում Ռուսաստանից արտագնա աշխատանքից բացի, գյուղի բնակիչներն աշխատում են Ջերմուկում կամ Երևանում: Համայնքում հիմնական աշխատատեղերը գյուղապետարանում ու դպրոցում են: Գնդեվազն Ամուլսարի ոսկու հանքի ազդակիր համայնքներից մեկն է: Թեեւ հանքը դեռեւս չի շահագործվում, Գեոթիմ ընկերությունը այս եւ այլ ազդակիր համայնքներում շարունակում է իրականացնել սոցիալական զարգացման տարբեր ծրագրեր՝ հիմնվելով բնակչության շրջանում կատարված հետազոտությունների վրա: Նման ծրագրերից մեկն այս տարի Գնդեվազում կառուցված մրգերի չորանոցն է, որի ստեղծման համար Գեոթիմը ներդրել է մոտ $ 70 հազար՝ տրամադրելով չիր արտադրող երկու ժամանակակից սարք, փաթեթավորման սարքավորում, ինչպես նաեւ աշխատողների վերապատրաստման դասընթացներ: <<Գործարկման հենց առաջին տարում չրանոցը մթերել է 4 տոննա թարմ միրգ՝ ոչ միայն Գնդեվազի, այլեւ Արարատյան դաշտավայրի այգիներից՝ ապահովելով մոտ 2 միլիոն դրամի եկամուտ: Դեռ նոր ենք փորձում մտնել շուկա, ծանոթանում ենք տեխնոլոգիային ու աշխատանքի կազմակերպմանը: Մյուս տարի, հիմնվելով մեր սխալների վրա, ավելի հեշտ ու սահուն առաջ կգնանք>>,-ասում է չրի կոոպերատիվի անդամներից Արտակ Համբարձումյանը: Նա ուրախությամբ նկատում է, որ այս տարվա արտադրանքի 90 տոկոսն արդեն իրացվել է: <<Որպես այգեգործական համայնք՝ Գեոթիմի եւ բնակիչների հետ ունեցած քննարկումների արդյունքում նպատակահարմար համարեցինք գյուղում չրի չորանոց հիմնելու գաղափարը: Գնորդի ուշացման հետեւանքով շատ գյուղացիներից ցանկություն հայտնեցին, որ իրենց ծիրանը չիր դարձնեն՝ այդ տարբերակով եւս այն շուկա հանելու համար: Ստացվում է, որ չորանոցը նաեւ լրացուցիչ՝ այլընտրանքային օգնություն է համայնքի բնակիչներին>>, – հավելում է կոոպերատիվի անդամ Մեսրոպ Հարությունյանը:
Գնդեվազի չորանոցի սպառման հիմնական շուկան դեռեւս Երեւանն է: Կոոպերատիվի անդամները վստահ են՝ եկող տարի մթերման ու արտադրման ծավալն ավելի կմեծանա, ինչը կնպաստի նաեւ շուկայի ընդլայնմանը:

<<Ամուլսարի հանքավայրը դեռեւս չի շահագործվում, բայց կայուն զարգացում ապահովելու համար համայնքային սոցիալական ներդրումները Գեոթիմ ընկերությունը սկսել է դեռեւս 2007 թվականից: Այս ընթացքում Գորայք, Սարավան եւ Գնդեվազ համայնքներում, Ջերմուկ քաղաքում, ինչպես նաև զարգացման այլ ծրագրերում Գեոթիմը ներդրել է ավելի քան $ 2 միլիոն>>,- ասում է Գեոթիմի սոցիալական զարգացման ծրագրերի մենեջեր Նառա Ղազարյանն ու հավելում, որ «ծրագրերն իրականացվում են մի քանի ուղղությամբ՝ գյուղական ենթակառույցներ, առաջնային առողջություն եւ իրազեկություն, կրթություն, տնտեսական զարգացման հնարավորություններ` ապահովելով բոլոր ոլորտների կայուն զարգացումըե:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s