«Թափոնից հուշանվեր». բնապահպանությունն ու արվեստ՝ մեկ գաղափարում


Ընթացիկ տարում Գեոթրիմի աջակցությամբ Ջերմուկում իրականացվել է նաեւ բնապահպանական եւ աշխատանքային հմտությունների՝ «Թափոնից հուշանվեր» ծրագիրը: «Զանգակատուն» տեղական ՀԿ-ի հետ համատեղ իրականացված ծրագիրը սովորեցնում է պոլիէթիլենային թափոններից պատրաստել տարբեր առարկաներ, որոնք օգտագործվում են կենցաղում: «Ծրագրի հատուկ դասընթացներին մասնակցել են համայնքի 35-40 դպրոցականներ, ուսուցիչներ, ծնողներ: 9-ամսյա ծրագրի արդյունքում ստեղծված գործերը վաճառվել են տարբեր ցուցահանդեսներում: Սա հմտություն է, որով կանայք, աղջիկները կարող են եկամուտ ստեղծել՝ միաժամանակ պահպանելով ու տարածելով շրջակա միջավայրը մաքուր պահելու հարցը: Ծրագրի ավարտին կազմակերպվել է նաեւ բնապահպանական ակցիա՝ ծառատունկ Ջերմուկի եկեղեցու տարածքումե,-նշում է «Զանգակատունե տեղական ՀԿ տնօրեն Կարինե Գրիգորյանը: Այս նախաձեռնության իրականացման համար եւ Գեոթիմը $10 հազար ներդրում է իրականացրել: Կրթության ոլորտի զարգացումը եւս առաջնահերթություն է Գեոթիմի համար: Ջերմուկում ընկերության կողմից այս ուղղությամբ իրականացված ծրագրերից է նաեւ արվեստի դպրոցի եւ Զատիկ մանկապարտեզի վերանորոգումը:

Միայն այս երկու հաստատությունների հիմնովին վերանորոգման համար ընկերությունը հատկացրել է ավելի քան $ 228 հազար: Այսօր Ջերմուկի Արվեստի դպրոց հաճախում է շուրջ 200 երեխա: Դպրոցի տնօրենի փոխանցմամբ՝ երեխանները մեծ հաջողություններ են ունենում մարզային ու հանրապետական մրցույթներում: Ամուլսարի հանքի շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2016-ին: Մինչ այն, վերջին մի քանի տարում, ընկերությունը $ 260 հազար է ներդրել տարբեր գյուղատնտեսական, $ 45 հազար՝ տուրիզմի, $ 730 հազար ՝ ենթակառույցներում (ոռոգման կամ բնական գազի համակարգ, դպրոց, մանկապարտեզ, գրադարան) եւ $ 120 հազար՝ առաջնային առողջապահությանն ուղղված ծրագրերում:

հեղինակ` Սիրանուշ Եղիազարյան
Աղբյուր` http://www.mediamax.am/

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s