Համայնքների անվտանգության հարցը


Գեոթիմի կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում կարեւոր դերակատարում ունեն անվտանգության հետ կապված ծրագրերը: Այս համատեքստում՝ 2015-ին ընկերությունը Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (RECC) հետ համատեղ նախաձեռնել եւ իրականացրել է Ջերմուկի հրշեջ կայանի ջրատարի վերանորոգման եւ ավտոկայանատեղի ջերմամեկուսացման ծրագիրը: <<Մինչ այս ծրագրի իրականացումը՝ ջերմամեկուսացման եւ ջրատար համակարգի անսարքության հետեւանքով ձմռանը խնդիրներ էինք ունենում, ինչը, հնարավոր հրդեհի դեպքում, կարող էր լուրջ հետեւանքներ ունենալ: Հրշեջ կայանի վերանորոգման ծրագրի իրականացումը կնպաստի նաեւ Ջերմուկի անտառային ծածկույթի անվտանգության ավելի հուսալի ապահովմանը>>,-ասում է Ջերմուկի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Ռոման Դանիելյանը եւ նշում, որ կայանը սպասարկում է Ջերմուկ քաղաքն իր հարակից համայնքներով՝ ընդգրկելով մոտ 10 հազար բնակչություն: Այս ծրագրի համար Գեոթիմը տրամադրել է ավելի քան $ 10 հազար:

Advertisements