Հայրը եկել էր փոխարինելու որդուն. գրում է մեզ մեր թղթակից, ՀՀ ժուռնալիստների միության անդամ Սերյոժա Գասպարյանը


1994թ. մայիսի 12-ի հակառակորդի կողմից առաջարկված ժամանակավոր հրադադարից հետո սեպտեմբերի 1-ին մեր զորամասը Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում էր: Եկել էինք փոխարինելու մարտական գործողություններին մասնակցած և Թալիշ, Մատաղիս, Չայլու բնակավայրերի ազատագրման մարտերից հոգնած Մանվել Գրիգորյանի ջոկատին: Մեր զորախումբը տեղ հասնելուն պես տեղավորվեց Մատաղիսում: Պետք է հսկեինք Թոփկարակոյունլու բնակավայրի դիմացով անցնող նոր սահմանի մի հատվածը, որը ձգվում էր Գյուլիստանից մինչև նոր անվանում ստացած <<Բզկտված կալգոտկա>> բլուրը, որն իր անունը ստացել էր մարտերի ժամանակ փոխնիփոխ հակառակորդի և մեր հսկողության տակ անցնելու ու զենքերի տարբեր տեսակներից ծակծկվելուց:

Տեղավորվելուց հետո մենք ականատես եղանք Մատաղիս և Թալիշ ավերված բնակավայրերին. ամենուր զգացվում էր պատերազմի դաժան շունչը, բնակավայրերում ռմբակոծված տներ էին, խաթարված հոսանքագծեր ու ջրագծեր: Մարտական գործողությունների վայրերում դեռևս կային հակառակորդի զինվորների`շնագայլերի կողմից մարմնի միսը խնամքով մաքրված կմախքներ, որոնց մի մասը հագուստներով էին: Նայողին թվում էր, թե կմախքներին զինվորական հագուստ են հագցրել ու պառկեցրել դիրքերում: Առաջին օրերին հետաքրքիրն այն էր, որ երբ իջնում էր մթնշաղը, սահմանի երկարությամբ կարծես մեկի հրամանով կամ պայմանավորված ժամին մեր սահմանապահ զինվորները ինքնաձիգներից կրակում էին լուսածիր փամփուշտները դեպի երկինք, և ամբողջ սահմանը գունավոր լույսով ուրվագծվում էր, որը տևում էր մոտ 10-15 րոպե: Ավարտին հաջորդում էին շնագայլերի ոռնոցը`տարածվելով ամբողջ շրջապատով մեկ: Թվում էր`շնագայլերը համատարած ոռնոցով իրենց բողոքն էին հայտնում այն մասին, որ այլևս մարդկային մարմիններ չկան, որ նրանցով սնվեն: Աշնանամուտ էր: Մատաղիսի արևելյան մասում գտնվող թփուտածածկ լեռնալանջերը ամբողջությամբ հրդեհված էին: Continue reading

Advertisements

ԹԱՏՐՈՆԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ


Պատմական Հայաստանում թատրոնի և թատերական ներկայացումների մասին հիշատակումներ կան դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից: Հայկական թատրոնն առաջացել է մ.թ.ա. I հազարամյակում՝ ստրկատիրական համայնական կարգերի ժամանակ Գիսանե և Անահիտ աստվածուհիներին նվիրված ծիսակատարություններից: Հայկական թատրոնի գոյության վերաբերյալ հիշատակումները կապված են Տիգրանակերտի թատրոնի հետ:

39

Տիգրանակերտի թատրոնը հելլենիստական տիպի թատրոն էր՝ հունարեն խաղացող դերասանական խմբով: Խաղացանկը կազմված էր հույն դրամատուրգների գործերից։ Տիգրանակերտի թատրոնի մասին միակ աղբյուրը հույն պատմիչ Պլուտարքոսի «Զուգակշիռք>> աշխատությունն է։ Տիգրանակերտի թատրոնից հետո հայ թատրոնը գոյատևել է Արտաշատում։ Արտաշատի թատրոնը հիմնադրվել է մ.թ.ա. 1-ին դարում և ծաղկում է ապրել հայոց թագավոր Արտավազդ Բ-ի օրոք, որը թատերգությունների և այլ գրական գործերի հեղինակ էր։ Առայժմ հայտնի է Արտաշատի թատրոնի մեկ բեմադրություն՝ Եվրիպիդեսի Բաքոսուհիները ողբերգությունը, որը խաղացվել է հունարեն, մ.թ.ա. 53 թվականին։ Continue reading

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ


***

Երեխայի խնամքի նպաստ ստանալու համար ծնողի և երեխայի` նույն հասցեում հաշվառված լինելու պահանջը հանվել է օրենքի նախագծից

98Նոյեմբերի 23-ին, ՀՀ Ազգային ժողովում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է «Պետական նպաստների մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: «Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո ստացվել են տարբեր առաջարկություններ, որոնք հաշվի առնելով` նախագիծն առաջին ընթերցումից հետո վերախմբագրվել է: Մասնավորապես, արմատական փոփոխություն է կատարվել երկու հոդվածներում. այսուհետ երեխայի խնամքի նպաստ կնշանակվի և կվճարվի, եթե ծնողն ու երեխան հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեում, այսինքն հանվել է նույն վայրում հաշվառված լինելու պահանջը: Միաժամանակ, նախագծից հանվել է այն դրույթը, համաձայն որի` բնակության տարբեր վայրերում հաշվառվելը նպաստի իրավունքը դադարեցնելու հիմք էր>>,- նշել է Արտեմ Ասատրյանը: Continue reading

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏՀԿ ԲԱԺՆԻ ՕՐԱԳՐԻՑ


***

63
Դեկտեմբերի 3-ին, մասնակցությամբ փոխմարզպետ Մելս Հարությունյանի և Եղեգնաձորի քաղաքապետի տեղակալ Վարդան Ավագյանի, <<Սոցիալ հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն>> հկ-ի կողմից կազմակերպվել էր ինտեգրման ցերեկույթ նվիրված հաշմանդամության միջազգային օրվան: Միջոցառմանը մասնակցում էր Եղեգնաձորի տարածաշրջանի սահմանափակ կարողություններով 30 երեխա, որոնց գեղարվեստական կատարումներով ողջունելու էին եկել իրենց հասակակից շուրջ 10 շնորհալի աշակերտներ: Միջոցառումն սկսվեց երեխաներին նվիրված երգի գեղեցիկ կատարումով, որի հնչյունների տակ հրապարակում պարում էին բոլորը: Բացման խոսքում հկ-ի նախագահ Խնկանուշ Մարկոսյանը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց մարզպետարանին և քաղաքապետարանին սահմանափակ կարողություններով անձանց համար կազմակերպվող իրենց ձեռնարկումներին մշտապես աջակցելու համար և հավելեց, որ կազմակերպությունը եղել է և լինելու է տարածաշրջանում սահմանափակ կարողություններով անձանց կողքին, նպատակ ունենալով նրանց ինտեգրել մարզային հասարակական, մշակութային կյանքին: Նա ցանկություն հայտնեց նաև հնարավորության դեպքում հիմնել ցերեկային խնամքի կենտրոն: Միջոցառման ընթացքում սահմանափակ կարողություններով երեխաներն ակտիվորեն մասնակցում էին նաև կազմակերպվող խաղերին և վայելում իրենց ընկերների, ծնողների և հյուրերի հաճելի ընկերակցությունը: Continue reading

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանման քարոզարշավ


 

2015թ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին <<Սեյվ դը չիլդրեն>> ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող <<Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով>> (Livelihood Improvement through Fostered Employment – LIFE) ծրագրի շրջանակում իր գործընկեր կազմակերպությունների հետ անց է կացնում «Խտրականությունը ՉԻ՛ աշխատում>> խորագրով քարոզարշավը, որի նպատակն է հասարակության լայն շրջանի և հատկապես գործատուներին ներկայացնել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային և ստեղծագործական ներուժը, ՀՀ ԱՍՀՆ կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերը, «Զբաղվածության մասին>> ՀՀ օրենքում տեղ գտած հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության քվոտայի պահանջները: Հայաստանում պաշտոնապես գրանցված է հաշմանդամություն ունեցող 195,925անձ: Նրանցից շատերը ստիպված են դիմակայել հասարակության կողմից հաշմանդամության թյուրընկալմանը, կանոնակարգերի ոչ պատշաճ կիրառմանն ու աշխատավայրում առկա խտրականությանն առնչվող խնդիրներին:

Ավելին, հաշմանդամություն ունեցող անձանց համար հաճախ մատչելի չէ իրենց իրավունքների մասին համապատասխան տեղեկատվությունը: 2012թ.-ից ի վեր LIFE ծրագրի շրջանակներում հաշմանդամություն ունեցող 543 անձ ապահովվել է մշտական աշխատանքով, 90 միջին մասնագիտական կրթական հաստատությունում պայմաններ են ստեղծվել ներառական կրթության համար, հաշմանդամություն ունեցող 930 երիտասարդ ստացել է մասնագիտական կրթություն, բոլոր մարզերում ստեղծվել են 19 սոց. ձեռնարկություններ: Continue reading

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ը ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է


 

1992թ-ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր: 2006-ի դեկտեմբերին Հայաստանը միացավ հաշմանդամների իրավունքների կոնվենցիային: 2008-ի փետրվարին Հայաստանում ստեղծվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով, որի առաջնային նպատակն է հաշմանդամների իրավունքների պաշտպանությունն ու մատչելի պայմանների ապահովումը: Այս ոլորտում, սակայն, դեռ չլուծված շատ խնդիրներ կան, որոնց մասին հաշմանդամների խնդիրներով զբաղվող ՀԿ-ները բարձրաձայնում են նաեւ Հաշմանդամների միջազգային օրը: Այդ խնդիրների վերհանմանն են նվիրված նաև <<Լեռնային ծաղիկներ>> ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը:

ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋՊԱՀԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ՝ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ


Դեկտեմբերի 8-ին ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ Վայոց Ձորի մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ քննարկվեցին մարզի առողջապահական խնդիրները: Նախարար Արմեն Մուրադյանին ներկայացվեցին մարզի բժշկական կազմակերպություններում առկա խնդիրները, քննարկվեցին դրանց լուծման ուղիները: Ներկայացվեցին նաև առողջապահական հիմնական ցուցանիշները: Խորհրդակցության առանցքում էր մարզի առողջապահական ծախսերի օպտիմալացման, առկա ֆինանսական ռեսուրսների արդյունավետ բաշխման հարցը: Կարևորվեց որակյալ կադրերով համալրմանն ուղղված աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը: Առանձնակի շեշտադրվեցին բժշկական սարքավորումներով և պարագաներերով համալրման, ինչպես նաև դեղերով ապահովվածության հարցերը: Ամփոփելով աշխատանքային հանդիպումը` նախարարը մարզի պատասխանատուներին տվեց համապատասխան հանձնարարականներ: Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ առողջապահության նախարարության 2015թ. մեկնարկած ծրագրերին` կարևորելով դրանց արդյունավետ իրականացումը: Continue reading