ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ը ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է


 

1992թ-ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր: 2006-ի դեկտեմբերին Հայաստանը միացավ հաշմանդամների իրավունքների կոնվենցիային: 2008-ի փետրվարին Հայաստանում ստեղծվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով, որի առաջնային նպատակն է հաշմանդամների իրավունքների պաշտպանությունն ու մատչելի պայմանների ապահովումը: Այս ոլորտում, սակայն, դեռ չլուծված շատ խնդիրներ կան, որոնց մասին հաշմանդամների խնդիրներով զբաղվող ՀԿ-ները բարձրաձայնում են նաեւ Հաշմանդամների միջազգային օրը: Այդ խնդիրների վերհանմանն են նվիրված նաև <<Լեռնային ծաղիկներ>> ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը:

Advertisements

ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋՊԱՀԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ՝ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ


Դեկտեմբերի 8-ին ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ Վայոց Ձորի մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ քննարկվեցին մարզի առողջապահական խնդիրները: Նախարար Արմեն Մուրադյանին ներկայացվեցին մարզի բժշկական կազմակերպություններում առկա խնդիրները, քննարկվեցին դրանց լուծման ուղիները: Ներկայացվեցին նաև առողջապահական հիմնական ցուցանիշները: Խորհրդակցության առանցքում էր մարզի առողջապահական ծախսերի օպտիմալացման, առկա ֆինանսական ռեսուրսների արդյունավետ բաշխման հարցը: Կարևորվեց որակյալ կադրերով համալրմանն ուղղված աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը: Առանձնակի շեշտադրվեցին բժշկական սարքավորումներով և պարագաներերով համալրման, ինչպես նաև դեղերով ապահովվածության հարցերը: Ամփոփելով աշխատանքային հանդիպումը` նախարարը մարզի պատասխանատուներին տվեց համապատասխան հանձնարարականներ: Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ առողջապահության նախարարության 2015թ. մեկնարկած ծրագրերին` կարևորելով դրանց արդյունավետ իրականացումը: Continue reading