Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանման քարոզարշավ


 

2015թ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին <<Սեյվ դը չիլդրեն>> ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող <<Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով>> (Livelihood Improvement through Fostered Employment – LIFE) ծրագրի շրջանակում իր գործընկեր կազմակերպությունների հետ անց է կացնում «Խտրականությունը ՉԻ՛ աշխատում>> խորագրով քարոզարշավը, որի նպատակն է հասարակության լայն շրջանի և հատկապես գործատուներին ներկայացնել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային և ստեղծագործական ներուժը, ՀՀ ԱՍՀՆ կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերը, «Զբաղվածության մասին>> ՀՀ օրենքում տեղ գտած հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության քվոտայի պահանջները: Հայաստանում պաշտոնապես գրանցված է հաշմանդամություն ունեցող 195,925անձ: Նրանցից շատերը ստիպված են դիմակայել հասարակության կողմից հաշմանդամության թյուրընկալմանը, կանոնակարգերի ոչ պատշաճ կիրառմանն ու աշխատավայրում առկա խտրականությանն առնչվող խնդիրներին:

Ավելին, հաշմանդամություն ունեցող անձանց համար հաճախ մատչելի չէ իրենց իրավունքների մասին համապատասխան տեղեկատվությունը: 2012թ.-ից ի վեր LIFE ծրագրի շրջանակներում հաշմանդամություն ունեցող 543 անձ ապահովվել է մշտական աշխատանքով, 90 միջին մասնագիտական կրթական հաստատությունում պայմաններ են ստեղծվել ներառական կրթության համար, հաշմանդամություն ունեցող 930 երիտասարդ ստացել է մասնագիտական կրթություն, բոլոր մարզերում ստեղծվել են 19 սոց. ձեռնարկություններ: Continue reading

Advertisements