Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանման քարոզարշավ


 

2015թ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին <<Սեյվ դը չիլդրեն>> ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող <<Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով>> (Livelihood Improvement through Fostered Employment – LIFE) ծրագրի շրջանակում իր գործընկեր կազմակերպությունների հետ անց է կացնում «Խտրականությունը ՉԻ՛ աշխատում>> խորագրով քարոզարշավը, որի նպատակն է հասարակության լայն շրջանի և հատկապես գործատուներին ներկայացնել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային և ստեղծագործական ներուժը, ՀՀ ԱՍՀՆ կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերը, «Զբաղվածության մասին>> ՀՀ օրենքում տեղ գտած հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության քվոտայի պահանջները: Հայաստանում պաշտոնապես գրանցված է հաշմանդամություն ունեցող 195,925անձ: Նրանցից շատերը ստիպված են դիմակայել հասարակության կողմից հաշմանդամության թյուրընկալմանը, կանոնակարգերի ոչ պատշաճ կիրառմանն ու աշխատավայրում առկա խտրականությանն առնչվող խնդիրներին:

Ավելին, հաշմանդամություն ունեցող անձանց համար հաճախ մատչելի չէ իրենց իրավունքների մասին համապատասխան տեղեկատվությունը: 2012թ.-ից ի վեր LIFE ծրագրի շրջանակներում հաշմանդամություն ունեցող 543 անձ ապահովվել է մշտական աշխատանքով, 90 միջին մասնագիտական կրթական հաստատությունում պայմաններ են ստեղծվել ներառական կրթության համար, հաշմանդամություն ունեցող 930 երիտասարդ ստացել է մասնագիտական կրթություն, բոլոր մարզերում ստեղծվել են 19 սոց. ձեռնարկություններ:
«Լեռնային ծաղիկներ>> ՀԿ-ն հիմնադրվել է 2001թ.-ին և կազմակերպության հիմնական առաքելությունն է աջակցել մարզի երիտասարդության կրթությանն ու զարգացմանը, աջակցել երիտասարդ անձանց մասնագիտական կողմնորոշմանն ու ճիշտ ձևավորմանը, նպաստել երեխաների ճիշտ դաստիարակությանը: Կազմակերպությունը նաև նպատակ ունի աջակցել հասարակության մեջ երիտասարդ կանանց կարգավիճակի ակտիվության բարձրացմանը, քաղաքացիական նախաձեռնությունների իրագործմանը, մարդու իրավունքների, կանանց շահերի պաշտպանությանը: Կազմակերպությունն ունի երիտասարդ կադրեր և ներուժ, համագործակցում է միջազգային և տեղական կազմակերպությունների, կրթական հաստատությունների և այլ կառույցների հետ: Դեռևս 1997թ ,,Փրկեցեք երեխաներին,, ամերիկյան կազմակերպության հետ համագործակցության շրջանակում Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում /այն ժամանակ՝ Երևանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի Եղեգնաձորի մասնաճյուղ/ կազմավորվեց ՏԳԽ /Տեղական գործող խորհուրդ/, որի հիման վրա հետագայում ստեղծվեց ,,Լեռնային ծաղիկներ,, ՀԿ-ն, որի համագործակցությունը LIFE ծրագրի հետ սկսվել է 2013թ, արդյունքում «Դանտես կոմպ>> ՍՊԸ-ի հետ համատեղ հիմնադրվել է «ԷԿՈՏԵԽՆՈ>> սոց.ձեռնարկությունը, որտեղ ներկայումս իրենց զբաղվածությունն են գտել հաշմանդամություն ունեցող տասը անձինք: Նորաստեղծ ձեռնարկությունը համագործակ¬ցում է Երևանի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի և այլ գիտահետազոտական ինստիտուտների հետ՝ փորձարկելով նորարարական մոտեցումներ վերականգնվող էներգիայի՝ մասնավորապես արևի էներգիան որպես ալտերնատիվ էներգիայի աղբյուր օգտագործելուն: «Խտրականությունը ՉԻ՛ աշխատում>> խորագրով քարոզարշավը մեկնարկել է նաև Վայոց ձորի տարածաշրջանում, «Լեռնային ծաղիկներ>> ՀԿ-ի միջոցով: Բարձր մակարդակով են անցնում ծրագրում նախատեսված միջոցառումները, ինչպես օրինակ, հանդիպումները գործատուների, 13 համայնքների ներկայացուցիչների հետ, այցելությունները տարածաշրջանի համայնքեր, իսկ դեկտեմբերի 3-ին՝ հաշմանդամների միջազգային օրվան նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը աննկարագրելի երջանկություն պարգևեց հեղինակներին, այցելուներն ու մասնակիցներն էլ գոհ կազմակերպիչներից՝ հեռացան մեծ տպավորություններով:
Ծրագրի աշխատանքների արդյունքները ներկայացվեցին դեկտեմբերի 11-ի ամփոփիչ միջոցառման ընթացքում, որին մասնակցեցին գործատուներ, համայնքների համապատասխան ներկայացուցիչներ:
LIFE ծրագրի մանրամասններին կարող եք ծանոթանալ http://www.life-disability.am վեբկայքում

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s