ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏՀԿ ԲԱԺՆԻ ՕՐԱԳՐԻՑ


***

63
Դեկտեմբերի 3-ին, մասնակցությամբ փոխմարզպետ Մելս Հարությունյանի և Եղեգնաձորի քաղաքապետի տեղակալ Վարդան Ավագյանի, <<Սոցիալ հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն>> հկ-ի կողմից կազմակերպվել էր ինտեգրման ցերեկույթ նվիրված հաշմանդամության միջազգային օրվան: Միջոցառմանը մասնակցում էր Եղեգնաձորի տարածաշրջանի սահմանափակ կարողություններով 30 երեխա, որոնց գեղարվեստական կատարումներով ողջունելու էին եկել իրենց հասակակից շուրջ 10 շնորհալի աշակերտներ: Միջոցառումն սկսվեց երեխաներին նվիրված երգի գեղեցիկ կատարումով, որի հնչյունների տակ հրապարակում պարում էին բոլորը: Բացման խոսքում հկ-ի նախագահ Խնկանուշ Մարկոսյանը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց մարզպետարանին և քաղաքապետարանին սահմանափակ կարողություններով անձանց համար կազմակերպվող իրենց ձեռնարկումներին մշտապես աջակցելու համար և հավելեց, որ կազմակերպությունը եղել է և լինելու է տարածաշրջանում սահմանափակ կարողություններով անձանց կողքին, նպատակ ունենալով նրանց ինտեգրել մարզային հասարակական, մշակութային կյանքին: Նա ցանկություն հայտնեց նաև հնարավորության դեպքում հիմնել ցերեկային խնամքի կենտրոն: Միջոցառման ընթացքում սահմանափակ կարողություններով երեխաներն ակտիվորեն մասնակցում էին նաև կազմակերպվող խաղերին և վայելում իրենց ընկերների, ծնողների և հյուրերի հաճելի ընկերակցությունը: Continue reading

Advertisements