ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏՀԿ ԲԱԺՆԻ ՕՐԱԳՐԻՑ


***

63
Դեկտեմբերի 3-ին, մասնակցությամբ փոխմարզպետ Մելս Հարությունյանի և Եղեգնաձորի քաղաքապետի տեղակալ Վարդան Ավագյանի, <<Սոցիալ հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն>> հկ-ի կողմից կազմակերպվել էր ինտեգրման ցերեկույթ նվիրված հաշմանդամության միջազգային օրվան: Միջոցառմանը մասնակցում էր Եղեգնաձորի տարածաշրջանի սահմանափակ կարողություններով 30 երեխա, որոնց գեղարվեստական կատարումներով ողջունելու էին եկել իրենց հասակակից շուրջ 10 շնորհալի աշակերտներ: Միջոցառումն սկսվեց երեխաներին նվիրված երգի գեղեցիկ կատարումով, որի հնչյունների տակ հրապարակում պարում էին բոլորը: Բացման խոսքում հկ-ի նախագահ Խնկանուշ Մարկոսյանը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց մարզպետարանին և քաղաքապետարանին սահմանափակ կարողություններով անձանց համար կազմակերպվող իրենց ձեռնարկումներին մշտապես աջակցելու համար և հավելեց, որ կազմակերպությունը եղել է և լինելու է տարածաշրջանում սահմանափակ կարողություններով անձանց կողքին, նպատակ ունենալով նրանց ինտեգրել մարզային հասարակական, մշակութային կյանքին: Նա ցանկություն հայտնեց նաև հնարավորության դեպքում հիմնել ցերեկային խնամքի կենտրոն: Միջոցառման ընթացքում սահմանափակ կարողություններով երեխաներն ակտիվորեն մասնակցում էին նաև կազմակերպվող խաղերին և վայելում իրենց ընկերների, ծնողների և հյուրերի հաճելի ընկերակցությունը:
***
Մարզպետարանում տեղի ունեցավ <<Սենտերա Մայնինգ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված <<Կապույտ>> հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ, որին մասնակցում էին փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը, ՀՀ ԲՆ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Սեյրան Փահլևանյանը, <<Սենտերա Մայնինգ>> ՍՊԸ-ի տնօրեն Ալեքսանդր Շարոմովը, Հայ-կանադական կազմակերպության ներկայացուցիչ Ազատ Վարդանյանը: Քննարկմանը մասնակցում էին Արտավան և Գոմք համայնքների ղեկավարները, ավագանու անդամներ, հկ-ների և ԶԼՄ ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում մասնակիցների կողմից մտահոգություններ արտահայտվեցին ուսումնասիրության ընթացքում շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության ճշգրիտ գնահատման և հետևանքների նվազեցման վերաբերյալ, ինչպես նաև բարձրացվեց հանքահետախուզման աշխատանքներից հետո, հանքի շահագործման ընթացքում հնարավոր ազդեցության հետևանքների մեղմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրականացմանը վերաբերող հարցեր: Բանախոսների կողմից ներկայացվեց, որ դեռևս կատարվելու են ուսումնասիրման աշխատանքներ, որոնց ընթացքում իրականացվելու են այնպիսի ծրագրեր, որոնք հնարավորինս կնվազեցնեն շրջակա միջավայրի վրա ազդեցությունը:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s