ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ


***

Երեխայի խնամքի նպաստ ստանալու համար ծնողի և երեխայի` նույն հասցեում հաշվառված լինելու պահանջը հանվել է օրենքի նախագծից

98Նոյեմբերի 23-ին, ՀՀ Ազգային ժողովում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է «Պետական նպաստների մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: «Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո ստացվել են տարբեր առաջարկություններ, որոնք հաշվի առնելով` նախագիծն առաջին ընթերցումից հետո վերախմբագրվել է: Մասնավորապես, արմատական փոփոխություն է կատարվել երկու հոդվածներում. այսուհետ երեխայի խնամքի նպաստ կնշանակվի և կվճարվի, եթե ծնողն ու երեխան հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեում, այսինքն հանվել է նույն վայրում հաշվառված լինելու պահանջը: Միաժամանակ, նախագծից հանվել է այն դրույթը, համաձայն որի` բնակության տարբեր վայրերում հաշվառվելը նպաստի իրավունքը դադարեցնելու հիմք էր>>,- նշել է Արտեմ Ասատրյանը:

Այս տեսանկյունից խմբագրվել է օրենքի` նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստին վերաբերող դրույթները` երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են ՀՀ-ում բնակության վայրի հասցեով: Այս դեպքում ևս վերացվել է նոր ծնված երեխայի և նպաստ նշանակելու համար դիմած ծնողի` ՀՀ բնակության միևնույն վայրում հաշվառված լինելու պահանջը:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s