ԹԱՏՐՈՆԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ


Պատմական Հայաստանում թատրոնի և թատերական ներկայացումների մասին հիշատակումներ կան դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից: Հայկական թատրոնն առաջացել է մ.թ.ա. I հազարամյակում՝ ստրկատիրական համայնական կարգերի ժամանակ Գիսանե և Անահիտ աստվածուհիներին նվիրված ծիսակատարություններից: Հայկական թատրոնի գոյության վերաբերյալ հիշատակումները կապված են Տիգրանակերտի թատրոնի հետ:

39

Տիգրանակերտի թատրոնը հելլենիստական տիպի թատրոն էր՝ հունարեն խաղացող դերասանական խմբով: Խաղացանկը կազմված էր հույն դրամատուրգների գործերից։ Տիգրանակերտի թատրոնի մասին միակ աղբյուրը հույն պատմիչ Պլուտարքոսի «Զուգակշիռք>> աշխատությունն է։ Տիգրանակերտի թատրոնից հետո հայ թատրոնը գոյատևել է Արտաշատում։ Արտաշատի թատրոնը հիմնադրվել է մ.թ.ա. 1-ին դարում և ծաղկում է ապրել հայոց թագավոր Արտավազդ Բ-ի օրոք, որը թատերգությունների և այլ գրական գործերի հեղինակ էր։ Առայժմ հայտնի է Արտաշատի թատրոնի մեկ բեմադրություն՝ Եվրիպիդեսի Բաքոսուհիները ողբերգությունը, որը խաղացվել է հունարեն, մ.թ.ա. 53 թվականին։
Հին ավանդական երաժշտական, դրամատիկական, տիկնիկային թատրոնի տեսակներից բացի ներկայումս զարգացում են ապրում նաև նորարարական մեթոդների վրա հիմնված թատրոնները: Դրանցից է «Կռոպկա>> թատրոնը, որը ձևավորվել է Սիդնեյում լեհ դերասանուհի Յոլանտա Յուսկիևիչի կողմից: Նա տարբեր մշակույթների արվեստագետների հետ համատեղ մշակել է աշխատանքի անհատական մեթոդ և խաղացանկ: «Կռոպկա>> թատրոնը, որը հիմնականում ներառում է սոլո կատարումներ, շեշտը դրել է բանաստեղծական-փոխաբերական դրամայի վրա: «Կռոպկա>> թատրոնի արդեն ձևավորված, ավանդույթներ ունեցող կենտրոնը գործում է Լեհաստանի Կրակով քաղաքում: Թատրոնը, ներկայացումներով հանդես է եկել Ավստրալիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիայում, Իրանում, Կոսովոյում, Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում և մի շարք այլ երկրներում: Հայաստանում թատրոնի հիմնական գործունեությունը ծավալվել է Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում: Հոկտեմբերի 8-ին Եղեգնաձորի «Գիտելիքե համալսարանի դահլիճում տեղի ունեցավ 20 օրյա նախապատրաստական աշխատանքների արդյունքում ստեղծված «Գորգերի մեջ հյուսված ինքնությունը>> ծրագրի եզրափակիչ ներկայացումը: Թատերական ծրագիրը նախաձեռնվել և իրականացվել է լեհ դերասանուհի Յոլանտա Յուսկիևիչի կողմից` Լեհաստանի Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարարության, Հայաստանում Լեհաստանի դեսպանատան և «Սյունիք-Զարգացում>> ՀԿ-ի աջակցությամբ: Նախապատրաստական աշխատանքների արդյունքում «Սյունիք-Զարգացում>> ՀԿ-ի Եղեգնաձորի համայնքային կենտրոնի տաղանդավոր երիտասարդներ Նարեկ Բաբայանը, Սիրան Վարդանյանը, Արտակ Բաբայանը, Հարութ Հովհաննիսյանը, ինչպես նաև Արինե Սուքիասյանը` Երևանից, հանդիսատեսին ներկայացան թատերական ներկայացումով: Թատերական ներկայացումը դիտելու էին եկել բազմաթիվ հյուրեր, այդ թվում` «Միմ ստուդիո>> թատերախմբի ղեկավար Արա Հարությունյանը, ով միջոցառման ավարտից հետո զրույց ունեցավ խմբի անդամների հետ և մասնագիտական խորհուրդներ տվեց:

Խումբը թատերական ներկայացումով հանդես եկավ նաև Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտում: Ինստիտուտում խմբի անդամները հնարավորություն ունեցան տեղի ուսանողների հետ քննարկել ներկայացումը: Ուսանողների կողմից հնչեցին բազմաթիվ կարծիքներ, ինչպես նաև գեղեցիկ և լավ խոսքեր` նվիրված մեր տաղանդավոր երիտասարդներին, ովքեր չունենալով թատերական կրթություն, այդքան կարճ ժամանակահատվածում կարողացան բացահայտել իրենց թատերական տաղանդը և զգալ բեմի բազմազան գույները:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s