Հայրը եկել էր փոխարինելու որդուն. գրում է մեզ մեր թղթակից, ՀՀ ժուռնալիստների միության անդամ Սերյոժա Գասպարյանը


1994թ. մայիսի 12-ի հակառակորդի կողմից առաջարկված ժամանակավոր հրադադարից հետո սեպտեմբերի 1-ին մեր զորամասը Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում էր: Եկել էինք փոխարինելու մարտական գործողություններին մասնակցած և Թալիշ, Մատաղիս, Չայլու բնակավայրերի ազատագրման մարտերից հոգնած Մանվել Գրիգորյանի ջոկատին: Մեր զորախումբը տեղ հասնելուն պես տեղավորվեց Մատաղիսում: Պետք է հսկեինք Թոփկարակոյունլու բնակավայրի դիմացով անցնող նոր սահմանի մի հատվածը, որը ձգվում էր Գյուլիստանից մինչև նոր անվանում ստացած <<Բզկտված կալգոտկա>> բլուրը, որն իր անունը ստացել էր մարտերի ժամանակ փոխնիփոխ հակառակորդի և մեր հսկողության տակ անցնելու ու զենքերի տարբեր տեսակներից ծակծկվելուց:

Տեղավորվելուց հետո մենք ականատես եղանք Մատաղիս և Թալիշ ավերված բնակավայրերին. ամենուր զգացվում էր պատերազմի դաժան շունչը, բնակավայրերում ռմբակոծված տներ էին, խաթարված հոսանքագծեր ու ջրագծեր: Մարտական գործողությունների վայրերում դեռևս կային հակառակորդի զինվորների`շնագայլերի կողմից մարմնի միսը խնամքով մաքրված կմախքներ, որոնց մի մասը հագուստներով էին: Նայողին թվում էր, թե կմախքներին զինվորական հագուստ են հագցրել ու պառկեցրել դիրքերում: Առաջին օրերին հետաքրքիրն այն էր, որ երբ իջնում էր մթնշաղը, սահմանի երկարությամբ կարծես մեկի հրամանով կամ պայմանավորված ժամին մեր սահմանապահ զինվորները ինքնաձիգներից կրակում էին լուսածիր փամփուշտները դեպի երկինք, և ամբողջ սահմանը գունավոր լույսով ուրվագծվում էր, որը տևում էր մոտ 10-15 րոպե: Ավարտին հաջորդում էին շնագայլերի ոռնոցը`տարածվելով ամբողջ շրջապատով մեկ: Թվում էր`շնագայլերը համատարած ոռնոցով իրենց բողոքն էին հայտնում այն մասին, որ այլևս մարդկային մարմիններ չկան, որ նրանցով սնվեն: Աշնանամուտ էր: Մատաղիսի արևելյան մասում գտնվող թփուտածածկ լեռնալանջերը ամբողջությամբ հրդեհված էին: Continue reading

Advertisements