2016 թվականը, արևելյան հորոսկոպի համաձայն, Կարմիր կամ Կրակե Կապիկի տարի է: Ի՞նչ է սպասվում մեզ Կապիկի տարում:


Безымянный
Սկսենք նրանից, որ Կապիկն իր իրավունքների մեջ է մտնում ոչ թե հունվարի 1-ից, այլ փետրվարի 8-ից և տևելու է մինչև 2017 թ. հունվարի 27-ը: Կապիկը հետաքրքիր կենդանի է, որն ինչ-որ առումով նման է մարդկանց: Նա խելացի է, հնարամիտ և միևնույն ժամանակ՝ անկանխատեսելի: Հենց նմանատիպ տարում մարդիկ հնարավորություն կստանան փոխել իրենց կյանքը, անել այն, ինչ վաղուց էին երազում: Կապիկի տարում սովորաբար խոշոր իրադարձություններ են տեղի ունենում: Կապիկի տարում պետք է գործել վճռական՝ հույսը դնելով սեփական կամքի և ուժերի վրա. Կապիկը չի սիրում նրանց, ովքեր ձեռքերը ծալած սպասում են ինչ-որ բանի:

7618384

2016թ. գույնը կարմիրն է և նարնջագույնը: Հենց այս գույնի քարերը՝ ռուբին, նռնաքար, սաթ (янтарь), հաջողություն կբերեն մարդկանց: Կապիկի տարերքներից է նաև մետաղը, այնպես որ՝ գալիք տարի նախապատվությունը պետք է տալ մետաղյա իրերին: 2016թ. նահանջի տարի է, և աստղերը խորհուրդ են տալիս չշտապել ամուսնության հարցում: Այս առումով Կապիկը բավականին թեթևամիտ և անկայուն է: Միևնույն ժամանակ, գալիք տարին միայնակներին հնարավորություն կտա նոր հարաբերություններ սկսելու և սեր գտնելու: Աշխատանքի և բիզնեսի տեսակետից 2016թ. կժպտա նրանց, ովքեր շատ կաշխատեն: Տարին բարեհաջող կլինի աշխատանքի և նույնիսկ մասնագիտության փոփոխության համար: Սակայն նրանք, ովքեր վստահ չեն իրենց ուժերում, ավելի լավ է չփորձեն նման բան անել: Նոր տարին դիմավորելու ավանդույթը, հետևելով զգեստը և զարդերը կրելու որոշակի կանոնների, հասել է մինչև մեր օրերը: Իմանալով, թե ինչպիսի զգեստ կրել Ամանորյա գիշերը` կարելի է առաջին իսկ պահից գրավել առատությունը և երջանկությունը: Հերթական տարվա գալով՝ առաջանում են լրացուցիչ հնարավորություններ` ցանկալիին հասնելու համար: Հրե Կապիկը կմտնի իր իրավունքների մեջ, և իրադարձությունները կպտտվեն նոր ուժով: Կապիկի տարին խոստանում է լինել հագեցած և էմոցիոնալ: Այս կենդանին սիրում է ուրախանալ և հաճույք ստանալ նույնիսկ սովորական բաներից: Որպեսզի որսաք հաջողության ալիքը և դեպի Ձեզ գրավեք այն, արդեն հիմա պետք է նախապատրաստվեք: Չէ՞ որ, իզուր չեն ասում. «Ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ կանցկացնես ողջ տարին>>:

Ի՞նչ զգեստով դիմավորել Կապիկի տարին:

Նոր տարին սերտ կհամագործակցի Կրակի տարերքի հետ: Դրա համար զգեստը պետք է իր մեջ պարունակի կարմիր գույներ: Ամանորյա գիշերը կարելի է հրաժարվել դասական ոճից և մի քիչ էքստրավագանտություն թույլ տալ: Իսկ եթե Դուք չեք կարող կրել չափազանց ճչացող զգեստ, ապա խնդիրը լուծեք վառ-կարմիր գույնի գոտիներով, շարֆերով և ժակետներով: Այս կերպ հագնվելով՝ Դուք կտրամադրեք Ձեր էներգիան դրական լադի և լավ տրամադրության վրա: Ինչպես նաև՝ դա Ձեզ ինքնավստահություն կհաղորդի: Բայց միայն զգեստը չէ, որ կնպաստի Ձեր ձեռքբերումներին: Զարդեղենը նույնպես որոշակի դեր է խաղում ցակությունների կատարման մեջ: Հաջորդ տարի հաջողություն կբերեն բոլոր թանկարժեք քարերը, որոնք կարմիր երանգ ունեն: Իդեալական տարբերակ է համարվում, եթե Ձեր ընտրած քարը համընկնում է նրա հետ, որը համընկնում է Ձեզ` ըստ Կենդանակերպի նշանի: Հրե Կապիկը սիրում է ուշադրություն և ուրախություն: Վայելեք յուրաքանչյուր երջանիկ պահը և հավատացեք միայն ամենալավին: Տարվա առաջին և ամենաակնհայտ թալիսմանը Կապիկն է. տարվա սիմվոլը և հովանավորը: Այդ կենդանու տեսքով յուրաքանչյուր արձանիկ հաջողություն կբերի: Կապիկի տեսքով փափուկ խաղալիքն առողջ քուն կնվիրի անհանգիստ երեխաներին: Ամանորի գիշերն առաջին վառած մոմն ընդունակ է իր լույսով հեռացնել չար ուժերին: Կրակից բացի, երջանկություն կբերի կարմիր գույնը: Դիմավորեք 2016թ.-ը՝ պահեստավորելով մեծ քանակությամբ մանդարին Կապիկի համար: Այս անգամ մանդարինը կդառնա ոչ միայն Ամանորյա արձակուրդների սիմվոլը, այլ նաև ևս մեկ երջանիկ թալիսման: Ցիտրուսային բույրերը կարող են հաջողություն բերել Ձեր տանը:

Կենդանակերպի 3 նշան, որոնք ամենահաջողակն են լինելու 2016թ.-ին

Կենդանակերպի ո՞ր նշաններին է առավել մեծ հաջողություն սպասվում գալիք տարում։ 2016-ին Խոյերն անհավանական ակտիվությամբ կշարունակեն այն նախաձեռնողական ընթացքը, որը սկսել են դեռ նախորդ տարի։ Նրանց անհավանական համառությունը, որը երբեմն ուղեկցվում է խենթությամբ, այս անգամ դրական արդյունք կբերի։ Կրակե կապիկի տարին Խոյերի համար կդառնա զարգացման համար մեկնարկային կետ, և եթե մինչ այդ նրանք համառորեն առաջ էին ընթանում, ապա 2016թ.-ից կսկսեն ավելի արագ քայլերով բարձրանալ կարիերայի սանդուղքներով։
Չի կարելի ասել, որ Ձկներն այս ընթացքում կդառնան ճակատագրի տնօրինողներն ու գլխավոր կառավարողները, սակայն այն աշխատանքը, որը նրանք կտանեն իրենց վրա, այն զարգացումը, որը սպասվում է Ձկներին 2016թ.-ին, անկասկած հարգանքի ու ուշադրության է արժանի։ Արդեն տարվա սկզբում Ձկները զարթոնք կզգան, ինչպես երկար քնից հետո, և ուժգին կզգան գործելու և զարգացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ինչպես ֆիզիկական ու հոգևոր, այնպես էլ ինտելեկտուալ առումով, հետևաբար նաև կարիերայի մեջ։ Իսկ այս շրջանում քիչ չեն լինի Ձկների տեղափոխությունները մի պաշտոնից մյուսին, հնարավոր է աշխատանքի փոփոխություն։ Եվ այս ամենը կրակի այն անզուսպ կայծի պատճառով, որը վառվում է Ձկների մեջ։ Ներկա իրավիճակից ունեցած դժգոհությունը պայթուցիկի դեր կխաղա, և Ձկների մոտ կհայտնվի լեռներ շուռ տալու ցանկությունը։
Եթե ինչ-որ մեկը պետք է իր կարիերայով ու զարգացմամբ զբաղվի այս տարի, ապա նա Ջրհոսն է։ Քանի որ հենց այս նշանի ներկայացուցչի մոտ է, որ ամեն ինչ կդասավորվի այնքան հաջող, որքան երբեք չի եղել։ Այնպիսի զգացողություն կառաջանա, ասես ամեն ինչ ինքնըստինքյան է ստացվում։ Ջրհոսները հաջողության անսովոր հոտառություն ձեռք կբերեն, և յուրաքանչյուր հաջող ծրագիր, յուրաքանչյուր նոր հեղափոխական նախաձեռնություն հենց նրանք կձևավորեն։ Ջրոհսը պարզապես դեպի իրեն կձգի փողն ու ներդրումները, կձգտի սեփական գործը հիմնել, չէ՞ որ նրանց գլուխը լի է ամենանոր ու օրիգինալ գաղափարներով, որոնք անհապաղ իրականացման կարիք ունեն։ Աստղերը Ջրհոսներին հաջողություն են խոստանում այն ոլորտում, որտեղ ճշգրիտ հաշվարկներ են պահանջում։

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s