ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ


***

Օրերս թեմի առաջնորդարանում, նախագահությամբ փոխառաջնորդ հոգեշնորհ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի, տեղի ունեցավ Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների հերթական հավաքը, որն սկսվեց Աղոթքով: Հայր Զարեհը հանդես եկավ «Ավագ շաբաթն իբրև քրիստոնյայի կյանքի կարևորագույն ուղենիշ>> թեմայով բանախոսությամբ:

Եղան հարց ու պատասխաններ: Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Եղեգնաձորի տարածաշրջանի պատասխանատու Հայարփի Աղախանյանը ներկայացրեց իր կատարած աշխատանքները և Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների գործունեության հետ կապված հարցեր, ապա առաջարկություններով հանդես եկավ թեմի երիտասարդաց միության պատասխանատու Ա. Ստեփանյանը: Եղան քննարկումներ: Ժողովն ավարտվեց Աղոթքով, որից հետո ուսուցիչները Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցին Պահոց շրջանի վերջին Հանգստյան ժամերգությանը, որի ավարտին հավուր պատշաճի քարոզ խոսեց փոխառաջնորդ Հայր Սուրբը:

***

SAM_38

Մարտի 27-ին՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնի օրը, թեմի գործող բոլոր եկեղեցիներում մատուցվեցին Հարության Սուրբ և Անմահ Պատարագներ: Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, մատուցվեց Հարության Սբ. Պատարագ /պատարագիչ թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյան/, օրհնվեցին Զատկական հավկիթները և բաժանվեցին ներկաներին: Ապա թեմի Երիտասարդաց միության, Եղեգնաձորի ՔԵԿ-ի և Օրհուս կենտրոնի նախաձեռնությամբ եկեղեցու բակում տեղի ունեցավ Զատկի տոնին նվիրված մեծ տոնախմբություն: նկար –27 Կազմակերպվեց նաև ածիկների ցուցահանդես-մրցույթ:

SAM_27 Continue reading

ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎԱԾ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


53

Եղեգնաձորի պահածոների գործարանը հիմնվել է 1967թ.-ին, որը կարևոր նշանակություն ուներ գյուղացիներից գյուղմթերքների ընդունման ու դրանց վերամշակման գործում: Բայց հետխորհրդային տարիներին գործարանի սեփականաշնորհումից հետո այն դադարեց աշխատել: Միայն 2014թ.-ին, երբ գործարանը ձեռք բերվեց վայոցձորցի երիտասարդ գործարար Սարգիս Պողոսյանի կողմից, վերանորոգվեց ու վերազինվեց նորագույն սարքավորումներով ու վերագործարկվեց նորովի: Մեկտեղելով ազգային խոհանոցի ուտեստների պատրաստման ավանդույթը և արտադրության ժամանակակից մեթոդները, գործարանն արտադրում է բարձրորակ ապրանքներ: Continue reading

ՀՀ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ


Մարտի 25-ին ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանն այցելեց Վայոց ձորի մարզ: Մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ նախարարի հանդիպումը մարզի համայնքապետերի, նորաստեղծ գյուղ.կոոպերատիվների ներկայացուցիչների ու գյուղատնտեսների հետ: Այն նվիրված էր գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին, որի ընթացքում քննարկվեցին նախորդ տարվա արդյունքները, որի մասին մանրամասն դուք կծանոթանաք մեր նախորդ համարից՝ մարզպետի հաշվետվությամբ: Ավելացնենք միայն, որ նախարարը 2015-ի գյուղատնտեսական տարին համարեց նպաստավոր, ու ներկայացվեց, որ 2014-ի համեմատությամբ գյուղ.մթերքների արտադրության ծավալները բոլոր բնագավառներում` բացառությամբ հացահատիկի, գերազանցել են, 1021հա-ով ավելացել է մարզի ընդհանուր ցանքային տաածությունը՝ կազմելով 5713հա, մի շարք համայնքներում վարելահողերի և արոտների վրա հիմնված 248.0 հա բազմամյա տնկարկները (պտղատու այգի 146.8հա, խաղողի այգի 101.2հա) հաշվառվել են 2015թ. հողային հաշվեկշռում:

Նախորդ գյուղատնտեսական տարում նախարարը մարզի համար կարևոր ձեռքբերում համարեց 800մլն. դրամ ներդրումով Եղեգնաձորի պահածոների գործարանի վերագործարկումը, որի առաջին հաջողությունների մասին մանրամասն տեղեկատվությանը կծանոթանաք ստորև: Մարզում առկա մի շարք խնդիրների կողքին բարձրացվեց նաև Խաչիկ և Ելփին համայնքների հողատարածքների ջրարբիացման նպատակով ջրամբարների կառուցման հարցերը, որոնց ի պատասխան տեղեկացվեց, որ արդեն կատարվում են նախագծա-նախահաշվային աշխատանքներ: Continue reading

Թիվ 3 /143/, Մարտի 30, 2016թ.


123

Շարունակել կարդալ →

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՅԱՆՔ


8TVsEtgeyXssvf8uBszbm75nGqՄեդիամաքսից տեղեկացնում են, որ ՀՀ կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանը, որն այս պաշտոնը ստանձնում է չորրորդ անգամ, լրագրողներին ներկայացրել է կրթության եւ գիտության ոլորտի բարեփոխման իր հայեցակարգային տեսլականը:  Նախարարն այս ոլորտի խնդիրներն առանձնացրել է երկու հարթությունում՝ կրթության առաքելության եւ առաքելությունից բխող շղթայում: Լեւոն Մկրտչյանը նշել է, որ այժմ Հայստանն ունի կրթության շղթայական կառուցվածք, սակայն պետք է նկատի ունենալ, որ ոլորտում յուրաքանչյուր որակական փոփոխություն պահանջում է 5-6 տարի:

<<Կան կրթության միջազգային չափորոշիչներ, բայց չկա <<միջազգային կրթություն>> հասկացություն: Յուրաքանչյուր երկիր կառուցում է իր կրթությունը: Մեր նպատակն է միջազգային կրթության չափորոշիչների մեջ դնել հայկական տեսակը>>,- ասել է նախարարը: Continue reading