Մեդիամաքսից տեղեկացնում են, որ ՀՀ կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանը, որն այս պաշտոնը ստանձնում է չորրորդ անգամ, լրագրողներին ներկայացրել է կրթության եւ գիտության ոլորտի բարեփոխման իր հայեցակարգային տեսլականը: Նախարարն այս ոլորտի խնդիրներն առանձնացրել է երկու հարթությունում՝ կրթության առաքելության եւ առաքելությունից բխող շղթայում: Լեւոն Մկրտչյանը նշել է, որ այժմ Հայստանն ունի կրթության շղթայական կառուցվածք, սակայն պետք է նկատի ունենալ, որ ոլորտում յուրաքանչյուր որակական փոփոխություն պահանջում է 5-6 տարի:
<<Կան կրթության միջազգային չափորոշիչներ, բայց չկա <<միջազգային կրթություն>> հասկացություն: Յուրաքանչյուր երկիր կառուցում է իր կրթությունը: Մեր նպատակն է միջազգային կրթության չափորոշիչների մեջ դնել հայկական տեսակը>>,- ասել է նախարարը: Continue reading