ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՅԱՆՔ


8TVsEtgeyXssvf8uBszbm75nGqՄեդիամաքսից տեղեկացնում են, որ ՀՀ կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանը, որն այս պաշտոնը ստանձնում է չորրորդ անգամ, լրագրողներին ներկայացրել է կրթության եւ գիտության ոլորտի բարեփոխման իր հայեցակարգային տեսլականը:  Նախարարն այս ոլորտի խնդիրներն առանձնացրել է երկու հարթությունում՝ կրթության առաքելության եւ առաքելությունից բխող շղթայում: Լեւոն Մկրտչյանը նշել է, որ այժմ Հայստանն ունի կրթության շղթայական կառուցվածք, սակայն պետք է նկատի ունենալ, որ ոլորտում յուրաքանչյուր որակական փոփոխություն պահանջում է 5-6 տարի:

<<Կան կրթության միջազգային չափորոշիչներ, բայց չկա <<միջազգային կրթություն>> հասկացություն: Յուրաքանչյուր երկիր կառուցում է իր կրթությունը: Մեր նպատակն է միջազգային կրթության չափորոշիչների մեջ դնել հայկական տեսակը>>,- ասել է նախարարը: Նրա խոսքով՝ կրթության շղթայում կան 2 օղակներ, որոնք դեռ չեն կարողացել ինքնահաստատվել՝ ավագ դպրոցները եւ մասնագիտական կրթությունը: Ըստ Լեւոն Մկրտչյանի՝ ավագ դպրոցը պետք է հնարավորություն ընձեռնի աշակերտին ձեւավորել իր մասնագիտական կողմնորոշումը: <<Մեր նպատակն է բեռնաթափել ավագ դպրոցները եւ դրանք դարձնել գերազանցության կենտրոններ, որոնք կօգնեն երեխաներին իննամյա կրթությունից հետո մուտք գործել կյանք>>,- նշել է նախարարը: Խոսելով մագիստրոսական կրթության մասին՝ Լեւոն Մկրտչյանը նշել է, որ այն չի տրամադրում կրթության այն որակը, որը հասանելի չէ բակալավրի դեպքում: <<Մագիստրոսական կրթությունն անմիջականորեն չի կապում ուսանողին աշխատաշուկայի հետ>>,- նկատել է նախարարը՝ հավելելով, որ նշված երկու հարցերով կհրավիրվեն մասնագիտական եւ հանրային քննարկումներ: Խոսելով կրթության ոլորտի ապաքաղաքականացման մասին՝ նորանշանակ նախարարը խնդրի լուծումը տեսել է <<Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին>> նոր օրենքի նախագծում, որն ամրագրելու է համալսարանների ինքնավարությունը: Անդրադառնալով կրթության ոլորտում կոռուպցիոն երեւույթների, այդ թվում՝ դպրոցներում դրամահավաքների դեմ պայքարի մասին, Լեւոն Մկրտչյանն ասել է, որ անհրաժեշտ է վեր հանել կոռուպցիոն ռիսկերի պատճառները, այլ ոչ թե բավարարվել 2-3 մանկավարժի կամ տնօրենի հեռացմամբ: Նա նկատել է, որ նախարարությունը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի ծնողները չզգան լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն:

Լեւոն Մկրտչյանը նաեւ տեղեկացրել է, որ յուրաքանչյուր շաբաթ պատահական սկզբունքով այցելելու է մայրաքաղաքի եւ մարզերի դպրոցներ, սակայն այդ այցերը չեն լուսաբանվելու մամուլով, քանի որ <<իր քայլերից ոչ մեկը չի արվում pr-ի համար>>

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s