ՀՀ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ


Մարտի 25-ին ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանն այցելեց Վայոց ձորի մարզ: Մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ նախարարի հանդիպումը մարզի համայնքապետերի, նորաստեղծ գյուղ.կոոպերատիվների ներկայացուցիչների ու գյուղատնտեսների հետ: Այն նվիրված էր գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին, որի ընթացքում քննարկվեցին նախորդ տարվա արդյունքները, որի մասին մանրամասն դուք կծանոթանաք մեր նախորդ համարից՝ մարզպետի հաշվետվությամբ: Ավելացնենք միայն, որ նախարարը 2015-ի գյուղատնտեսական տարին համարեց նպաստավոր, ու ներկայացվեց, որ 2014-ի համեմատությամբ գյուղ.մթերքների արտադրության ծավալները բոլոր բնագավառներում` բացառությամբ հացահատիկի, գերազանցել են, 1021հա-ով ավելացել է մարզի ընդհանուր ցանքային տաածությունը՝ կազմելով 5713հա, մի շարք համայնքներում վարելահողերի և արոտների վրա հիմնված 248.0 հա բազմամյա տնկարկները (պտղատու այգի 146.8հա, խաղողի այգի 101.2հա) հաշվառվել են 2015թ. հողային հաշվեկշռում:

Նախորդ գյուղատնտեսական տարում նախարարը մարզի համար կարևոր ձեռքբերում համարեց 800մլն. դրամ ներդրումով Եղեգնաձորի պահածոների գործարանի վերագործարկումը, որի առաջին հաջողությունների մասին մանրամասն տեղեկատվությանը կծանոթանաք ստորև: Մարզում առկա մի շարք խնդիրների կողքին բարձրացվեց նաև Խաչիկ և Ելփին համայնքների հողատարածքների ջրարբիացման նպատակով ջրամբարների կառուցման հարցերը, որոնց ի պատասխան տեղեկացվեց, որ արդեն կատարվում են նախագծա-նախահաշվային աշխատանքներ:

Հանդիպման ամփոփիչ խոսքում, մարզպետ Հ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նախարարին այցի առիթով և հորդորեց համայնքների ղեկավարներին՝ օժանդակել գյուղացիական կոոպերատիվների ստեղծմանն ու հետևողական լինել վարելահողերի օգտագործվող տարածքների ավելացման խնդրում: Հանդիպման ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար գյուղ. նախարարի ոսկե մեդալով պարգևատրվեցին Խնձորուտ համայնքի ֆերմեր Սևադա Հմայակյանը և Եղեգնաձորի պահածոների գործարանի սեփականատեր Սարգիս Պողոսյանը, իսկ մի խումբ գյուղացիական ու ֆերմերային տնտեսությունների և ագրովերամշակման ոլորտի ներկայացուցիչներ արժանացան շնորհակալագրերի: ՀՀ գյուղնախարարի վայոցձորյան աշխատանքային այցի վերջին կանգառը Եղեգնաձորի պանրագործարանն էր:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s