Եղեգնաձորի պահածոների գործարանը հիմնվել է 1967թ.-ին, որը կարևոր նշանակություն ուներ գյուղացիներից գյուղմթերքների ընդունման ու դրանց վերամշակման գործում: Բայց հետխորհրդային տարիներին գործարանի սեփականաշնորհումից հետո այն դադարեց աշխատել: Միայն 2014թ.-ին, երբ գործարանը ձեռք բերվեց վայոցձորցի երիտասարդ գործարար Սարգիս Պողոսյանի կողմից, վերանորոգվեց ու վերազինվեց նորագույն սարքավորումներով ու վերագործարկվեց նորովի: Մեկտեղելով ազգային խոհանոցի ուտեստների պատրաստման ավանդույթը և արտադրության ժամանակակից մեթոդները, գործարանն արտադրում է բարձրորակ ապրանքներ:
Եվ այսօր ուրախալի է այն փաստը, որ Եղեգնաձորի Պահածոների գործարանն իր արտադրած պահածոների տեսականիներով մասնակցել է Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարության կողմից 2016թ. փետրվարի 8-12 կազմակերպված ,,Պրոդ էքսպո,, 23-րդ միջազգային ցուցահանդեսին և արժանացել է 20 ոսկե, 6 բրոնզե և 1 արծաթե մեդալների: Ցուցահանդեսի ժամանակ գործարանն արժանացել է նաև ,,Տարվա լավագույն արտադրանք,, և ,,Տարվա լավագույն ինովացիոն արտադարանք,, մրցանակներին: Ի դեպ այս տարի Միջազգային այս ցուցահանդեսին մասնակցել են 65 երկրներից: Ներկայացվել է սնունդ, խմիչքներ և դրանց արտադրման համար անհրաժեշտ հումք: Շնորհավորելով գործարանի կոլեկտիվին այս կարևորագույն հաղթանակի և ձեռքբերման համար, մարզպետ Հ. Սարգսյանը նշեց նաև, որ Եղեգնաձորի պահածոների գործարանի վերագործարկումը մեծ նշանակություն ունի Վայոց ձորի գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման հարցում: