ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ


***

Օրերս թեմի առաջնորդարանում, նախագահությամբ փոխառաջնորդ հոգեշնորհ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի, տեղի ունեցավ Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների հերթական հավաքը, որն սկսվեց Աղոթքով: Հայր Զարեհը հանդես եկավ «Ավագ շաբաթն իբրև քրիստոնյայի կյանքի կարևորագույն ուղենիշ>> թեմայով բանախոսությամբ:

Եղան հարց ու պատասխաններ: Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Եղեգնաձորի տարածաշրջանի պատասխանատու Հայարփի Աղախանյանը ներկայացրեց իր կատարած աշխատանքները և Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների գործունեության հետ կապված հարցեր, ապա առաջարկություններով հանդես եկավ թեմի երիտասարդաց միության պատասխանատու Ա. Ստեփանյանը: Եղան քննարկումներ: Ժողովն ավարտվեց Աղոթքով, որից հետո ուսուցիչները Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցին Պահոց շրջանի վերջին Հանգստյան ժամերգությանը, որի ավարտին հավուր պատշաճի քարոզ խոսեց փոխառաջնորդ Հայր Սուրբը:

***

SAM_38

Մարտի 27-ին՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնի օրը, թեմի գործող բոլոր եկեղեցիներում մատուցվեցին Հարության Սուրբ և Անմահ Պատարագներ: Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, մատուցվեց Հարության Սբ. Պատարագ /պատարագիչ թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյան/, օրհնվեցին Զատկական հավկիթները և բաժանվեցին ներկաներին: Ապա թեմի Երիտասարդաց միության, Եղեգնաձորի ՔԵԿ-ի և Օրհուս կենտրոնի նախաձեռնությամբ եկեղեցու բակում տեղի ունեցավ Զատկի տոնին նվիրված մեծ տոնախմբություն: նկար –27 Կազմակերպվեց նաև ածիկների ցուցահանդես-մրցույթ:

SAM_27 Continue reading