ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ


***

Օրերս թեմի առաջնորդարանում, նախագահությամբ փոխառաջնորդ հոգեշնորհ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի, տեղի ունեցավ Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների հերթական հավաքը, որն սկսվեց Աղոթքով: Հայր Զարեհը հանդես եկավ «Ավագ շաբաթն իբրև քրիստոնյայի կյանքի կարևորագույն ուղենիշ>> թեմայով բանախոսությամբ:

Եղան հարց ու պատասխաններ: Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Եղեգնաձորի տարածաշրջանի պատասխանատու Հայարփի Աղախանյանը ներկայացրեց իր կատարած աշխատանքները և Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների գործունեության հետ կապված հարցեր, ապա առաջարկություններով հանդես եկավ թեմի երիտասարդաց միության պատասխանատու Ա. Ստեփանյանը: Եղան քննարկումներ: Ժողովն ավարտվեց Աղոթքով, որից հետո ուսուցիչները Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցին Պահոց շրջանի վերջին Հանգստյան ժամերգությանը, որի ավարտին հավուր պատշաճի քարոզ խոսեց փոխառաջնորդ Հայր Սուրբը:

***

SAM_38

Մարտի 27-ին՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնի օրը, թեմի գործող բոլոր եկեղեցիներում մատուցվեցին Հարության Սուրբ և Անմահ Պատարագներ: Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, մատուցվեց Հարության Սբ. Պատարագ /պատարագիչ թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյան/, օրհնվեցին Զատկական հավկիթները և բաժանվեցին ներկաներին: Ապա թեմի Երիտասարդաց միության, Եղեգնաձորի ՔԵԿ-ի և Օրհուս կենտրոնի նախաձեռնությամբ եկեղեցու բակում տեղի ունեցավ Զատկի տոնին նվիրված մեծ տոնախմբություն: նկար –27 Կազմակերպվեց նաև ածիկների ցուցահանդես-մրցույթ:

SAM_27

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնի առթիվ Ս.Պատարագներ տեղի ունեցան նաև Վայքի Սբ. Տրդատ եկեղեցում /պատարագիչ Տեր Ներսես քահանա Արշակյանը/, Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում պատարագիչ Տ. Գալուստ քահանա Սահակյան/, Նորավանքում /պատարագիչ Նորավանքի խորհրդակատար քահանա Տ. Սեպուհ քհն. Հարությունյան/, Մալիշկա համայնքի Սբ. Աննա եկեղեցում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը ներկայացրեց Սուրբ Հարության տոնի խորհուրդը, Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու և ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավոր Արսեն սարկավագ Մաթևոսյանը համայնքի Ս. Աստվածածին եկեղեցում կատարեց ժամերգություն: Մարտի 28-ին, Վայոց Ձորի թեմի գործող եկեղեցիներում տեղի ունեցան ՆՆջեցելոց Սբ. Պատարագներ, որոնց ավարտին տեղի ունեցան Հոգեհանգստյան կարգեր:

***

DSC18

Մարտի 20-ին Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցին մեծ ոգեկոչությամբ հիշատակեց Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը դեպի Երուսաղեմ՝ Ծաղկազարդի տոնը: Վայոց ձորի թեմի գործող բոլոր եկեղեցիներում մատուցվեցին Սբ. և Անմահ Պատարագներ, Անդաստանի արարողությամբ օրհնվեցին ոստեր և կատարվեց Մանուկների օրհնության կարգ:

SONY DSC

 

***

Արդեն ավանդույթ է դարձել Ավագ ուրբաթ օրը Քրիստոսի թաղման հիշատակության կարգից հետո Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում հավատացյալների համար հոգևոր երաժշտության համերգ կազմակերպել: Օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ով հոգևոր երաժշտության նշանակության մասին խոսելով՝ բարձր գնահատեց Սբ. Աստվածածին երգչախմբի գործունեությունը և շնորհակալություն հայտնեց երգչախմբի ղեկավար Մարո Սիմոնյանին: Երգչախմբի կատարմամբ հնչեցին հոգևոր երգեր, շարականներ և արևմտաեվրոպական երգեր: Միջոցառումը համեմվեց թեմի աշխատակից Արթուր Շահբազյանի ու հոգևոր հայրերի ընթերցումներով: Վերջում երախտիքի խոսքով հանդես եկավ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

***

29

Բնակարանաշինության ծրագրով 2015թ.-ին Շատին համայնքում երկու ընտանիք վերանորոգել է բնակարանի տանիքը և մեկ ընտանիք ավարտել է կիսակառույց տան շինարարությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնիե նախագահ Աշոտ Եղիազարյանը և Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ.Վազգեն քհն. Հովհաննիսյանը, Շատին համայնքի ղեկավար Մամիկոն Սմբատյանի ուղեկցությամբ, այցելել են շինարարությունն ավարտած ընտանիքների հետ բնակարանամուտ նշելու:

28

Տեր Հայրն օրհնեց նոր բնակարանը և օրհնության խոսքում ասաց, որ հայի համար սեփական տուն ունենալն արժանապատվության հարց է: Այսօր այս ընտանիքի համար հիշարժան օր է, քանի որ նրանք այսուհետ ապրելու են իրենց տանը: Տեր Վազգենը մաղթեց, որ Գյուլնազարյանների ընտանիքն այս նոր տան մեջ միայն ուրախության սեղաններ բացեն, ինչպես նաև Տեր Հայրն օրհնեց բոլոր նրանց, ովքեր այսպիսի բարեգործություն են կատարում՝ մասնավորապես Ռալֆ Յիրիկյանին, ում աջակցությամբ արդեն որերորդ տունն է կառուցվում Վայոց ձոր մարզում: Այնուհետև Աշոտ Եղիազարյանը Գյուլնազարյանների ընտանիքին նվիրեց Աստվածաշունչ, որպեսզի նրանք իրենց կյանքը համահունչ դարձնեն Աստվածաշնչի պատգամներին: Գյուլնազարյանների յոթ հոգուց բաղկացած ընտանիքը տարիներ ի վեր ապրել է քարաթափման գոտում գտնվող տանը, առանց տարրական հարմարությունների, ամեն օր աչքի առաջ ունենալով փլուզման վտանգը: 2008թ.-ից ի վեր ընտանիքն սկսել էր նոր տան շինարարությունը՝ գյուղամիջի ապահով տարածքում, սակայն այդպես էլ չէր կարողացել ավարտին հասցնել:

2015 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնիե բնակարանաշինության ծրագրի շրջանակներում ընտանիքը կարողացավ ավարտել տան շինարարույթունը և տոնել բնակարանամուտը:

***

2

Երեխաների հոգևոր և հայրենասիրական դաստիրակությունը պետք է սկսել շատ վաղ տարիքից: Մանկապարտեզը ընտանիքից հետո երեխայի համար դառնում է առաջին դպրոցը: Հերթական անգամ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քհն. Հովհաննիսյանն այցելեց մանկապարտեզ, այս անգամ՝ Մալիշկայի թիվ 2: Տեր Վազգենը կարևորում է մանուկներին այցելելը և հիշում է, որ տարիներ առաջ, երբ մանկապարտեզում երեխաներն իրեն տեսան, սկսեցին արտասվել, վախենալ, իսկ այսօր ընդառաջ են վազում, խոսում, հարցեր տալիս և ժպտում:

3

Տեր Հայրը մանկապարտեզի տնօրեն տիկին Սաթիկի, ծնողների և դաստիարակների հետ որոշեցին կիրակի օրը՝ Ծաղկազարդին, երեխաներին Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցի տանել՝ օրհնության, քանի որ այդ օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձրագույն տնօրինությամբ հռչակվել էր Մանուկների օրհնության օր:

***

Մարտի 12-ին Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի առաջնորդարանում Երիտասարդաց միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում՝ «Հայկական զարդանախշերի պատմությունը>> թեմայով:

26

Հայկական զարդանախշերի նրբագեղությունն ու բարդությունը, նրբաճաշակությունն ու բազմազանությունը միշտ էլ հիացրել են հայկական արվեստը գնահատողներին: Հայկական զարդանախշերին նվիրված ուսումնասիրությունների հեղինակները փորձել են մեկնաբանել նախշաձևերի իմաստն ու գնահատել դրանք: Նախշազարդային բազմազանության մեջ նշվում են դրանց ինքնատիպությունն ու միասնականությունը: Հանդիպումն սկսվեց Տերունական աղոթքով, ապա Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը հանդես եկավ օրհնության խոսքով, որից հետո Լաուրա Գևորգյանը հանդես եկավ «Հայկական զարդանախշերի պատմությունըե թեմայով բանախոսությամբ: Հանդիպման բանախոսը ներկայացրեց ոչ միայն Ա. Շ. Մնացականյանի «Հայկական զարդարվեստի>> պատմությունը, այլև դրանք համեմատեց «Սասունցի Դավիթ>> էպոսի, ճարտարապետության, ազգագրության մեջ օգտագործված մեր հնամյա պատմության և ավանդազրույցների հետ: Վերջում Երիտասարդաց միության պատասխանատու Ա.Ստեփանյանը, շնորհակալություն հայտնելով տիկին Լաուրային, հավելելով, որ շատ կարևոր է, որ մենք ճանաչենք և գնահատենք մեր ազգային արժեքները:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու և
http://vayotsdzoritem.com/ կայքի խմբագիր

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s