ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի այցի նպատակն էր ծանոթանալ հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման հետ կապված խնդիրներին ու մարզական դահլիճների պայմաններին: Նա մարզպետ Հարություն Սարգսյանի հետ այցելեց Մալիշկա համայնքի հանրակրթական դպրոց, ինչպես նաև Վայքի մարզադպրոց ու վերանորոգված մարզադաշտ: Նախարարը և նրան ուղեկցող անձինք եղան նաև Ելփինի, Արենիի և Եղեգնաձորի դպրոցներում, ծանոթացան ֆիզկուլտուրայի դահլիճների շենքային պայմաններին ու առկա գույքային հիմնախնդիրներին: Նախարարը հետաքրքրված էր նաև Եղեգնաձորում գործող բաց լողավազանի ու քաղաքային մարզադաշտի խնդիրներով: Այցելության ավարտին Գ.Ղազարյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ: Continue reading