ՀՀ  ՍՊՈՐՏԻ  ԵՎ  ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ  ՀԱՐՑԵՐԻ  ՈՒ ՀՀ  ՏԱՐԱԾՔԱՅԻՆ  ԿԱՌԱՎԱՐՄԱՆ  ՈՒ  ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ   ԵՎՍ  ԱՅՑԵԼԵՑԻՆ ՎԱՅՈՑ ՁՈՐ


 

946

 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի այցի նպատակն էր  ծանոթանալ հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման հետ կապված խնդիրներին ու մարզական դահլիճների պայմաններին: Նա մարզպետ Հարություն Սարգսյանի հետ այցելեց Մալիշկա համայնքի հանրակրթական դպրոց, ինչպես նաև Վայքի մարզադպրոց ու վերանորոգված մարզադաշտ: Նախարարը և նրան ուղեկցող անձինք եղան նաև Ելփինի, Արենիի և Եղեգնաձորի դպրոցներում, ծանոթացան ֆիզկուլտուրայի դահլիճների շենքային պայմաններին ու առկա գույքային հիմնախնդիրներին: Նախարարը հետաքրքրված էր նաև Եղեգնաձորում գործող բաց լողավազանի ու քաղաքային մարզադաշտի խնդիրներով: Այցելության ավարտին Գ.Ղազարյանը  խորհրդակցություն անցկացրեց մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ:

***

858
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ևս  այցելեց մարզ; Մարզպետ Հարություն Սարգսյանի հետ նա մասնակցեց Զառիթափի համայնքապետարանում Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) բացմանը: Ի դեպ այն հիմնադրվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ ու Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության երևանյան գրասենյակի համաղեկավար Լուկաս Լուշերը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ապակենտրոնացման ծրագրի մասնագետ Արթուր Դրամփյանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Տարածքային կառավարման և զարգացման նախարարն իր ողջույնի խոսքում կարևորեց գրասենյակի հիմնումը, նշելով, որ այն թույլ կտա խոշորացման արդյունքում միավորված համայնքներում վարչական ծառայություններ մատուցել բնակիչներին անմիջապես իրենց բնակավայրերում, և միավորված համայնքների բնակիչները ստիպված չեն լինի ծառայություններ ստանալու համար հասնել համայնքային կենտրոն: Դեսպան Մաթիաս Քիսլերը գրասենյակի հիմնումը համարեց տարբեր կառույցների համագործակցության լավագույն օրինակ: Անդրադառնալով համայնքների խոշորացման ծրագրին, դեսպանը նշեց, որ քաղաքացիների սպասարկման գրասենյակները թույլ են տալիս «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները: Կկիրառվեն նաև առցանց ծառայություններ: Համայնքների խոշորացման ծրագրով նախատեսվում է Զառիթափ համայնքը միացնել հարևան 8 համայնքների (Արտավան, Բարձրունի, Գոմք, Խնձորուտ, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սարավան, Սերս) հետ՝ Զառիթափ կենտրոնով: Նախարարն այցելեց նաև Զառիթափի մանկապարտեզ, ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին: Շենքը վերանորոգվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ: Նախատեսվում է աշխատանքներն ավարտել մինչև տարեվերջ. համայնքը կունենա բարեկարգ մանկապարտեզ՝ շուրջ 55 երեխա ընդունելու հնարավորությամբ:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s