«Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» Ֆինանսական մասնակցային մոտեցում ծրագրի հերթական փուլի մասին


Մեր ընթերցողն արդեն տեղյակ է, որ մարզում գործում է «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» Ֆինանսական մասնակցային մոտեցում ծրագիրը, որի մանրամասներին ծանոթացել է թիվ 5-ից: Հիշեցման կարգով տեղեկացնենք, որ Ծրագիրն իրականացնում է Բնության համաշխարհային հիմնադրամ (WWF) կազմակերպության Հայաստանի գրասենյակը իր գործընկեր «Վայոց Ձոր» մարզային զարգացման կենտրոն» ՀԿ-ի հետ: Ծրագրի շրջանակում արդեն իրականացվել է  2 մրցույթ, իրականացվում է արդեն 3-րդը, որն անց է կացվում 7 համայնքների միջև:

Եվ այսպես. հուլիսի 13-ին Ռինդ համայնքում տեղի ունեցավ հերթական՝ երրորդ մրցույթը: Այն իրականացվում է Եղեգնաձորի տարածաշրջանի 7 համայնքներում՝ Աղավնաձոր, Չիվա, Ելփին, Հորս, Ռինդ, Շատին, Թառաթումբ: Ծրագիրն օգնում է տեղի բնակչությանն իրենց սեփական զարգացման համար պատասխանատվություն կրել, նպաստում է համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը: Մրցույթով  նախատեսված  է  3  մրցանակ  և  3  խրախուսական  մրցանակ:

Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է  6000 եվրո, որից 1-ին մրցանակի համար տրամադրվում է  2000 եվրո, 2-րդի համար՝ 1500 եվրո, 3-րդի համար՝ 1000 եվրո: Տրվելու է նաև 3 խրախուսական մրցանակ 500-ական եվրո գումարով:

3-րդ  փուլի թեման էր <<Ինչպես  բարելավվել  համայնքի  ապրուստի  պայմանները կայուն  եղանակով>>: Գաղափարների  ներկայացումնները  գնահատվում է  ժյուրիի  կողմից: Ժյուրիի  անդամներն  են. Վարդան Հովհաննիսյան  – մարզպետարանի  տարածքային  կառավարման վարչության  մասնագետ, Աշոտ Թունյան  – մարզպետարանի աշխատակազմի  գյուղատնտեսության և բնապահպանության վարչության առաջատար մասնագետ, Սերգեյ Սուքիասյան–Արենիի  համայնքապետ, Արայիկ Լևոնյան –Գնշիկի համայնքապետ, Արամ Կոստանյան /գնահատող հանձ.նախագահ/-մարզպետարանի զարգացման ծրագրերի և  վերլուծության բաժնի պետ: Ններկայացվող գաղափարները  ժյուրին  գնահատում է  0-ից  5 միավորով  ըստ  չափանիշների:

Հաղթողներն ստացան  և՛  դրամական  պարգևև՛  պատվոգիր  ու  շնորհակալագիր: Continue reading

ԵՐԿԱՐԱՄՅԱ ՈՒ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՐԴԻԿ


***

«Միշտ Հիպոկրատի երդմանը հավատարիմ>> – այս նշանաբանն է իր կյանքի ուղեկից ընտրել մարզպետարանի աշխատակազմի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Սամվել Շահբազյանը:

11

Նա ծնվել է 1950թ. Եղեգնաձորի տարածաշրջանի Քարալուխ գյուղում, ուսուցչի ընտանիքում, սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին նա աչքի է ընկել իր ուշիմությամբ, աշխատասիրությամբ ու… ու ընկերասիրությամբ, որի գրավականն է մարդասիրությունը, ինչի արդյունքում էլ նա իր մանկավարժ ծնողներին բազմիցս է պատմել բժիշկ դառնալու իր երազանքի մասին: Ու երբ միջնակարգն ավարտում է ոսկե մեդալով, անվարան դիմում է Երևանի պետական բժշկական ինստիտուտ: Եվ գուցե բարձր գիտելիքներն էին, թե անհակ սերը ընտրած մասնագիտության հանդեպ, որ առաջին իսկ քննությունից հետո երիտասարդ Սամվելը համարվում է ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանող: «… Դա 1968-ի շոգ ամառն էր,- հիշում է նա,- երբ հուզված դուրս եկա քննասենյակից ու հազիվ երերալով իջա աստիճաններով, աչքիս առաջ հոծ բազմության մեջ երևացին կիզիչ արևից հազիվ պաշտպանվող անհանգիստ ծնողներս, ու սիրտս կարծես ճմլվեց. բա որ… չէի համարձակվում անգամ մտքումս կրկնել շարունակությունը և… >> ,- և այդ պահին կարծես նա տեղափոխվեց այն տարիները, ու քիչ կարկամած նկարագրեց իր ուսանող դառնալու պահըՙ ԱՅՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ, որն ապրել են ինքն ու ծնողները: Continue reading

ԿՐԿԻՆ «ՍԻՐԱՆՈՒՅՇՈՒՄ» ԹԵՎԱԾՈՒՄ Է ԵՐԳՆ ՈՒ ՊԱՐԸ


 

Երկարատև ընդմիջումից հետո կրկին եռուզեռ էր Եղեգիսի կիրճում ծվարած գեղատեսիլ Սիրանույշ ճամբարում: «Սյունիք-Զարգացում>> Հկ-ի նախաձեռնությամբ գերմանական Bröt fürdie Welt կազմակերպության և Կանադայի Հայոց թեմի ֆինանսական աջակցությամբ օգոստոսի 1-ից 11-ը հյուրընկալվեցին 14-ից 16 տարեկան երեխաներ` 20-ը Սերս և Բարձրունի սահմանամերձ համայնքներից և 60-ը Արցախի հանրապետությունից: Ծրագիրն իրականացվեց Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանի հովանավորչությամբ:

4

Ծրագրի նպատակն էր նախ օգնել հաղթահարելու պատերազմական գոտու և սահմանամերձ շրջանների երեխաների մոտ առաջացած հոգեբանական խնդիրներն ու կազմակերպել նրանց ամառային հանգիստը: Ճամբարում երեխաների առօրյան հագեցած էր ոչ միայն հետաքրքիր և ուսուցողական խաղերով, այլ նաև տարաբնույթ դասընթացներով: Առանձնակի ուշադրության էին արժանի կոնֆլիկտաբանություն, կարծրատիպեր, առաջին բուժօգնություն, լեզվի դասեր, և հոգեբանական խորհրդատվություն բաժինները: Այդ ընթացքում Ճամբարականներն օգտվել են նաև Կալիֆորնիայի հայ ատամնաբուժական միության կողմից տրամադրվող անվճար ծառայությունից /ի դեպ այդ ծառայության երկարամյա բարեգործության մասին մեր ընթերցողին կտեղեկացնենք մեր հետագա նյութերում/:

Ծրագրին իր նախաձեռնությամբ միացավ Freedom Loving Youth (FLY) բարեգործական կազմակերպությունը: Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը կազմակերպության անունից երեխաներին հանձնեց շապիկներ, գլխարկներ, դպրոցական պայուսակներ՝ ուսմանն անհրաժեշտ զանազան պարագաներով: Ճամբարի միջոցառման ընթացքում երեխաները հյուրերին ներկայացան երգերով, պարերով և բեմականացումներով:

10
Continue reading

 Խնձորուտի երիտասարդ անասնաբույժը՝ ոգեշնչման աղբյուր


Վայոց ձորի սահմանամերձ Խնձորուտ համայնքում միակ անասնաբույժը 29–ամյա Սևադան է: Մասնագիտությունն ընտրել է նախկին անասնաբույժի խորհրդով: Քաղաքում ապրելու պատրանքներ չունի, իսկ գյուղում ապրելու համար, վստահ է, իր մասնագիտությունն օգտակար է: Այսօր էլ երիտասարդ մասնագետը շարունակում է խորացնել գիտելիքները և ուսումը շարունակում է Սիսիանի ագրարային համալսարանում:

Խնձորուտ համայնքը «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրին միացել է 2015թ.: Ծրագրի ջանքերով համայնքում բացվել է անասնաբուժական կետ, բարելավվել են անասնաբուժական ծառայությունները:

Մինչև 2015թ. Սևադա Հմայակյանի համար անասնաբուժությունը սահմանափակվում էր պետական միջոցառումներով, երբեմն առանձին կանչերով: Գործիքներ չուներ, դեղորայքը դժվարությամբ էին ձեռք բերում, կանչերի դեպքում վճարում էին միայն դեղորայքի գումարը: Նրա խոսքով՝ աշխատանքն արդյունավետ չէր. դեղ գնելու ամենամոտ կետը Վայքն էր, արդյունքում երբեմն դեղն ուշանում էր, կենդանին՝ սատկում: Continue reading

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ   ՏՀԿ   ԲԱԺՆԻՑ  Ս.ՄԱՐԳԱՐՅԱՆՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ


 

***

Հուլիսի 20-ին մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ քննարկում, նվիրված խոշորացվող համայնքների Զառիթափի փնջի բնակավայրերի խնդիրներին: Քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի Վայոց ձորի մարզային աջակցության թիմի համակարգող Վարդան Վարդանյանը և Զառիթափի փնջի համայնքների ղեկավարները: Քննարկվեցին խոշորացվող համայնքի մեջ մտնող բնակավայրերի զարգացման խնդիրները, որոնց լուծման լավագույն տարբերակներից մեկը բնակավայրերում գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնումն է, քանզի կոոպերատիվ տնտեսությունները կարող են անհամեմատ մատչելի ձևով ձեռք բերել գյուղատնտեսական տեխնիկա և բնակավայրում իրականացնել զարգացման ծրագրեր: Վ.Վարդանյանը ներկայացրեց գյուղատնտեսական կոոպերատիվներ հիմնելու պայմանները և իրականացվելիք հնարավոր ծրագրերը: Ամփոփելով քննարկումը, մարզպետը կարևորեց գործընթացը, որպես համայնքների զարգացման գրավական, և հորդորեց խոշորացվող համայնքների ղեկավարներին՝ կատարել գործուն քայլեր, կոոպերատիվների հիմնումն իրենց ղեկավարած համայնքներում հնարավորինս կարճ ժամկետում կազմակերպելու նպատակով:

***

129

Հուլիսի 14-ին Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական Continue reading

ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ   ՀԵՐԹԱԿԱՆ   ՆԻՍՏՈՒՄ


757

Հուլիսի 7-ին մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական՝ երկրորդ նիստը, որը վարում էր մարզպետ Հարություն Սարգսյանը: Նիստին մասնակցում էր նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Կարեն Իսախանյանը:

Օրակարգում՝
1. 2015թ ձմեռային զորակոչի արդյունքների և 2016թ ամառային զորակոչի խնդիրների մասին: / տարածքային զինկոմներ/

  1. 2016թ առաջին կիսամյակում համայնքային բյուջեների ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը: /զեկ, ֆին. և սոց.տնտես. զարգ.վարչ. պետ Շ. Վարդանյան/
  2. Բերքահավաքի և կերերի կուտակման աշխատանքների ընթացքը մարզի համայնքներում /զեկ, գյուղ.և բնապահ.վարչ.պետ Մ.Ներսիսյան/
  3. Երկրորդ եռամսյակում մարզի մի շարք համայնքներում իրականացված վարչական հսկողության մասին /զեկ, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչ. պետ Ն.Սիմոնյան/
  4. Վերջին շրջանում ՀՀ նորմատիվ և գերատեսչական իրավական ակտերում կատարված փոփոխությունների մասին /զեկ, իրավաբանական բաժնի պետ Ն.Մաղաքյան/

Continue reading

ՄԵՐ  ԹՂԹԱԿԻՑ  ՍԻՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕՐԱԳՐԻՑ


Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից է, որը Հայ Եկեղեցին տոնում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հայ Եկեղեցին այն կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաև միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: Այս տարի մեր Տիրոջ Պայծառակերպության տոնը նշվեց հուլիսի 3-ին: Տոնի օրը  Վայոց ձորի թեմի բոլոր գործող եկեղեցիներում մատուցվեց Սբ. և Անմահ Պատարագ՝  ի հիշատակ Քրիստոսի` Թաբոր լեռան վրա Իր երեք աշակերտներին` Հովհաննեսին, Հակոբոսին եւ Պետրոսին Աստվածային փառքով երևման։

Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում  Սբ. Պատարագ մատուցեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով Սբ. Պատարագի ընթացքում օրվա խորհրդին նվիրված հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Սուրբ Պատարագից հետո տոնը շարունակվեց Եղեգնաձորի ամֆիթատրոնում, որտեղ մարզպետարանի և Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությանը կամ Վարդավառին նվիրված մեծ տոնակատարություն, որի ընթացքում ելույթ ունեցան պարային տարբեր խմբեր, անհատ կատարողներ, ինչպես նաև ներկայացվեց տոնի խորհուրդը:

 Համերգի ընթացում կազմակերպվեց ֆլեշմոբ, որի ժամանակ հանդիսատեսը և ներկա պարային խմբերը միասնաբար պարեցին:

Ամֆիթատրոնի հարակից այգում տեղի ունեցավ ցուցահանդես, որտեղ ներկայացված էին թեմի Երիտասարդաց միության Դեկորատիվ արվեստի կենտրոնի սաների կողմից պատրաստված բատիկի աշխատանքները և ՀԵՀ մարզային կենտրոնի  կողմից իրականացված խեցեգործության, բատիկի և վիտրաժի (նկարչություն ապակու վրա) դասընթացների մասնակիցների աշխատանքները:

Ներկաները ոչ միայն մեծ հետաքրքրությամբ դիտեցին ներկայացված յուրօրինակ աշխատանքները, այլև իրենք նույնպես մասնակիցը դարձան դրանց պատրաստմանը: Ոգևորությունը շատ մեծ էր. բոլորը հետաքրքրությամբ փորձում էին պատրաստել որևէ աշխատանք:

4 Continue reading

ՄԱՐԶՊԵՏ  Հ.ՍԱՐԳՍՅԱՆԸ  ԱՄՓՈՓՈՒՄ  Է  ԱՌԱՋԻՆ  ԿԻՍԱՄՅԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ


Ամփոփումը տեղի ունեցավ մարզպետի աշխատասենյակում մի շարք մարզային ՀԿ-ների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ընացիկ տարվա առաջին կիսամյակում մարզպետ Հարություն Սարգսյանն առանձնակի կարևորեց համայնքային այցելությունները: Աղնջաձոր, Սալլի, Արփի, Գետափ, Գլաձոր, Վերնաշեն, Շատին և Հորս համայնքներում հանդիպեց ավագանիների, համայնքային ենթակայությամբ գործող կազմակերպությունների ներկայացուցիչների, կրթական ու առողջապահական հաստատությունների ղեկավարների և քաղաքացիների հետ, որոնց արդյունքում ծանոթացավ յուրաքանչյուր համայնքի՝ ըստ ոլորտների, հրատապ լուծում պահանջող խնդիրներին, ու քննարկվեցին դրանց լուծման հնարավորությունները: Ակտիվ քննարկումներ ձևավորվեցին հատկապես խմելու ու ոռոգման ջրի, էլեկտրաէներգիայի անխափան մատակարարման ու բնապահպանական այլ հարցերի շուրջ:

Խնդիրներին ու դրանց իրականացման հետ կապված տեղեկությունները մեր նախորդ համարներում՝ «Շարունակվում են մարզպետի այցելությունները համայնքներ» վերնագրի ներքո:

Ամառային երկշաբաթյա ճամբար Վայոց ձորի թեմում


12
Օգոստոսի 17-ից «Ես մենակ չեմե ծրագրի շրջանակներում թեմի աշխատակցուհի Խնկանուշ Մարկոսյանի նախաձեռնությամբ առաջնորդարանում կազմակերպվեց ամառային երկշաբաթյա ճամբար, որի նպատակն էր սահմանափակ կարողություններով երեխաների առօրյան դարձնել ավելի հետաքրքիր:

17
Ճամբարականները երգել են, պարել, նկարչությամբ ու կավագործությամբ զբաղվել, շախմատ են խաղացել, ասմունքել, սպորտային ու ժամանցային խաղերով զբաղվել, կազմակերպվել են մանուկների Աստվածաշնչի ընթերցանություն, հանդիպում-քննարկումներ և էքսկուրսիաներ: Հանդիպում են ունեցել թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի ու Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանի հետ: Continue reading

Ի ՆՊԱՍՏ ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆԸ


Պատահական չէ, որ Վայոց ձոր մարզում ծնվեց <<Աղքատության նվազեցման և բնապահպանության հիմնախնդիրների հաղթահարումը մարզի նախալեռնային գոտում` օրգանական մեղվաբուծության միջոցով>> Ծրագիրը:

58

Այն համաֆինասնսավորվում է Եվրոմիության երևանյան գրասենյակի կողմից: Ծրագրի շահառուներն են Հորս, Գողթանիկ և Արտավան համայնքները և մարզի 80 հայտնի մեղվաբույծները: Նշված գյուղերը հեռու անցյալում զբաղվել են մեղվաբուծությամբ, այսօր էլ կան այդ գործի շարունակողները, բայց նրանցից յուրաքանչյուրին միշտ էլ մի հարց է հուզել. ինչ է տալիս այն, շատ աշխատատար է, բայց եկամտաբեր չէ: Եվ այսօր, երբ նրանք ընդգրկվել են այս ծրագրում, անվարան խոսում են հաջողությունների մասին:

Ծրագրի հիմնական նպատակն է խթանել օրգանական մեղվաբուծության զարգացմանը, իսկ այդ նպատակով իրականացվում են մի շարք հիմնական գործողություններ, որոնք գրանցում ու առաջիկայում էլ կգրանցեն հաջողություններ: Իսկ ինչպես են հասել դրան. Նախ մեղվաբույծների հետ իրականացվել են ուսուցողական դասընթացներ և խորհրդատվություններ՝ կապված մեղվաբուծության ընդհանուր հարցերի հետ: Continue reading