2016թ-ի առաջին կիսամյակի ընթացքում ստացվել է 884 դիմում:
ա/ Դրամական օգնություն է խնդրել 734 քաղաքացի: Դրական պատասխան է ստացել 701-ը, մերժվել` 23-ը, ընթացքի մեջ է 10 դիմում: /Դրամական օգնության դիմումները մերժվել են հիմնականում կրկնակի լինելու կամ ընթացիկ եռամսյակում օգնություն ստացած լինելու հիմքով/:
բ/ Բնակարանային և քաղաքաշինական հարցերով դիմել է 9 քաղաքացի, որից 5-ի խնդրանքը բավարարվել է, 3-ինը` մերժվել, 1 դիմում ընթացքի մեջ է: /Բնակարանային պահանջի դիմումները մերժվել են մարզպետարանի իրավասությունից դուրս լինելու պատճառով/:
գ/ Առողջապահական բնույթի 86 դիմումից դրական պատասխան է ստացել 82-ը, մերժվել է` 2-ը, 2 դիմում ընթացքի մեջ է: /Առողջապահական հարցերով դիմած քաղաքացիները մերժվել են պետ. պատվերի և առողջարանային ուղեգրերի սահմանափակ լինելու պատճառով:
դ/ Աշխատանքի հարցերով դիմած 17 քաղաքացիներից 10-ի պահանջին դրական ընթացք է տրվել, 4 դիմում մերժվել է, 3 դիմում ընթացքի մեջ է /դիմումները մերժվել են աշխատատեղ չլինելու պատճառով/:
ե/ Գյուղատնտեսական հարցերով դիմած 6 քաղաքացիներից 5-ը ստացել են դրական պատասխան, 1 դիմում ընթացքի մեջ է :
զ/ Կրթության և մանկական հիմնարկներին առնչվող հարցերով դիմել են 10 քաղաքացի և բոլորն էլ ստացել են դրական պատասխան:
է/ հողաշինության հարցերով դիմած 7 քաղաքացիներից 6-ը ստացել են դրական պատասխան, 1 դիմում ընթացքի մեջ է:
ը/ Որդեգրման, մանկատնից երեխային վերադարձնելու և ներառական կրթության վկայագիր տրամադրելու հարցերով դիմել են 10 քաղաքացի և ստացել են դրական պատասխան:
թ/ Այլ բնույթի 5 դիմում է հաշվառման վերցված, որին տրվել է դրական պատասխան:
ժ/ Սեփականաշնորհման բնույթի դիմումներ ներկայացրած քաղաքացիներին առաջարկվել է դիմել դատարան:
Փ. Ղազարյան
մարզպետարանի աշխ.-ի
քարտ. ընդհանուր բաժնի պետ