Թիվ 7 /147/, Հուլիսի 30, 2016թ.


 

%d0%b1%d0%b5%d0%b7%d1%8b%d0%bc%d1%8f%d0%bd%d0%bd%d1%8b%d0%b9

Շարունակել կարդալ →

 

Advertisements

ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԱՅԻՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ


Օգոստոսի 23-ին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության արտակարգ պատրաստվածության և արձագանքման սպաներ Յիեն Աճեմյանն ու Արտակ Ոսկանյանն իրենց աշխատակազմով այցելեցին Վայոց ձոր: Նրանց ընդունեց փոխմարզպետ Մելս Հարությունյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ԱԻՆ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը, մարզպետարանի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Շահեն Վարդանյանը, Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Յիեն Աճեմյանը ներկայացրեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության գործունեության շրջանակները, որոնք իրենց մեջ են ներառում արտակարգ իրավիճակներում մարդասիրական օգնության տրամադրում, արագ արձագանքման կարողությունների կատարելագործում:

Կազմակերպությունը համագործակցելով ՀՀ-ի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների, հկ-ների հետ կազմակերպում և անցկացնում է աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր և միջոցառումներ: Նա նշեց նաև, որ կազմակերպությունն իր մանդատի շրջանակում, արտակարգ իրավիճակների դեպքում, տրամադրում է տրանսպորտային, հեռահաղորդակցության և հումանիտար օգնություն: Continue reading

ՀՀ  ՎԱՐՉԱՊԵՏԻ  ԱՅՑԸ  ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ


Հուլիս ամսվա կարևորագույն լուրերից է Վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Վայոց ձորի մարզ: Կառավարության ղեկավարի առաջին կանգառը Եղեգնաձորի «Գոլդեն Գոուդ» պանրի գործարանն էր, որտեղ նա ծանոթացավ արտադրական հզորությանն ու առաջիկա ծրագրերին: 2009 թվականից հիմնված գործարանում իրականացվել է շուրջ 200 մլն դրամի ներդրում: Այստեղ արտադրվում է պանրի լայն տեսականի, նախորդ տարի արտադրական ծավալները հասել է 110-120 տոննայի, ինչը գործարանի հիմնադրման տարվա համեմատ 15 անգամ ավելի է: Նախատեսվում է ընթացիկ տարում նոր ներդրումների արդյունքում արտադրանքն ավելացնել 20%-ով, ինչպես նաև ավելացվելու է տեսականին: Արտադրանքի 90%-ն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, իսկ մնացած մասն իրացվում է հայաստանյան շուկայում: Աշխատանքներ են տարվում արտադրանքն Իրան և Ուկրաինա արտահանելու ուղղությամբ: Ի դեպ գործարանին կից գործում է նաև անասնապահական ֆերմա, որի շնորհիվ ապահովվում է 30% կաթ, իսկ մնացածը մթերվում է մյուս ֆերմաներից ու անհատներից: Վարչապետն առաջարկել է ներկայացնել գործարանի զարգացման նոր ծրագիր, որի իրագործմանը կառավարությունը կփորձի ցուցաբերել աջակցություն՝ աշխատատեղերը և արտահանման ծավալները ավելացնելու համար:

114 Continue reading