ՀՀ  ՎԱՐՉԱՊԵՏԻ  ԱՅՑԸ  ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ


Հուլիս ամսվա կարևորագույն լուրերից է Վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Վայոց ձորի մարզ: Կառավարության ղեկավարի առաջին կանգառը Եղեգնաձորի «Գոլդեն Գոուդ» պանրի գործարանն էր, որտեղ նա ծանոթացավ արտադրական հզորությանն ու առաջիկա ծրագրերին: 2009 թվականից հիմնված գործարանում իրականացվել է շուրջ 200 մլն դրամի ներդրում: Այստեղ արտադրվում է պանրի լայն տեսականի, նախորդ տարի արտադրական ծավալները հասել է 110-120 տոննայի, ինչը գործարանի հիմնադրման տարվա համեմատ 15 անգամ ավելի է: Նախատեսվում է ընթացիկ տարում նոր ներդրումների արդյունքում արտադրանքն ավելացնել 20%-ով, ինչպես նաև ավելացվելու է տեսականին: Արտադրանքի 90%-ն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, իսկ մնացած մասն իրացվում է հայաստանյան շուկայում: Աշխատանքներ են տարվում արտադրանքն Իրան և Ուկրաինա արտահանելու ուղղությամբ: Ի դեպ գործարանին կից գործում է նաև անասնապահական ֆերմա, որի շնորհիվ ապահովվում է 30% կաթ, իսկ մնացածը մթերվում է մյուս ֆերմաներից ու անհատներից: Վարչապետն առաջարկել է ներկայացնել գործարանի զարգացման նոր ծրագիր, որի իրագործմանը կառավարությունը կփորձի ցուցաբերել աջակցություն՝ աշխատատեղերը և արտահանման ծավալները ավելացնելու համար:

114

Կառավարության ղեկավարի երկրորդ կանգառը Եղեգնաձորի «Գետնատուն» գինու գործարանն էր, որտեղ ծանոթացավ արտադրական գործընթացին ու զարգացման հեռանկարներին: Հատկանշական է, որ 90-ականին ստեղծված գործարանում արտադրվում է խաղողի և նռան գինի, ծիրանի, սալորի, խնձորի ալկոհոլային խմիչքներ: Արտադրանքի 70%-ն արտահանվում է ՌԴ, Լեհաստան, աշխատանքներ են տարվում այլ շուկաներ մուտք գործելու համար: Հ.Աբրահամյանը կարևորել է այս ոլորտի շարունակական զարգացումը և նշել, որ գինեգործության զարգացման նորաստեղծ հիմնադրամը ևս նպաստելու է դրան: Այնուհետև վարչապետն այցելեց Վայքի հեմոդիալեզի բաժանմունք, ներկա է գտնվել նաև վերակառուցված քաղաքային պուրակի բացմանը, այցելել է  հիմնանորոգված քաղաքային «Արևիկ» մարզադաշտ:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s