ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԱՅԻՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ


Օգոստոսի 23-ին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության արտակարգ պատրաստվածության և արձագանքման սպաներ Յիեն Աճեմյանն ու Արտակ Ոսկանյանն իրենց աշխատակազմով այցելեցին Վայոց ձոր: Նրանց ընդունեց փոխմարզպետ Մելս Հարությունյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ԱԻՆ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը, մարզպետարանի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Շահեն Վարդանյանը, Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Յիեն Աճեմյանը ներկայացրեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության գործունեության շրջանակները, որոնք իրենց մեջ են ներառում արտակարգ իրավիճակներում մարդասիրական օգնության տրամադրում, արագ արձագանքման կարողությունների կատարելագործում:

Կազմակերպությունը համագործակցելով ՀՀ-ի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների, հկ-ների հետ կազմակերպում և անցկացնում է աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր և միջոցառումներ: Նա նշեց նաև, որ կազմակերպությունն իր մանդատի շրջանակում, արտակարգ իրավիճակների դեպքում, տրամադրում է տրանսպորտային, հեռահաղորդակցության և հումանիտար օգնություն:

ՀՀ ԱԻՆ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետը խոսեց մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի կողմից մարզում տարվող աշխատանքների և հետագա ծրագրերի մասին: Ամփոփելով հանդիպումը, Մ.Հարությունյանը շնորհակալություն հայտնեց այցի և մարզի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար: Նա նշեց, որ մասնագետների պատրաստվածության մակարդակը բարձր պահելու նպատակով մարզում պարբերաբար են կազմակերպվում և անցկացվում համապատասխան ուսումնավարժանքներ: Հանդիպման ավարտին ձեռք բերվեց երկուստեք պայմանավորվածություն համագործակցության խորացման և համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s