Օգոստոսի 25-ին մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ նվիրված սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում մարզում անցկացվելիք տոնական միջոցառումների կազմակերպչական հարցերի քննարկմանը:
Տոնական միջոցառումների շարքի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 24-ին Խաչիկ համայնքում: Փառատոնի շրջանակում նախատեսվում է ազգային երգ ու պար, ազգային խաղեր, գաթայի պատրաստման մրցույթ:
Սեպտեմբերի 30-ին Ռինդում կանցկացվի համայնքի օր, իսկ հոկտեմբերի 1-ին՝ Արենի գինու 8-րդ ավանդական փառատոնն է: Հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանի տեղեկացմամբ այս տարի Արենիի գինու փառատոնը լուսաբանելու համար հրավիրվել են ասիական և եվրոպական մի շարք երկրների առաջատար հեռուստաալիքներ: Ամփոփելով հանդիպումը, մարզպետը նշեց, որ նման միջոցառումները մեծապես նպաստում են ազգային ավանդույթների պահպանմանը և մարզում զբոսաշրջության ակտիվացմանն ու զարգացմանը: