ԵՄ  ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ


36

Հուլիսի 20-ին իր աշխատակազմով Վայոց ձոր այցելեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Պատվիրակությանն ընդունեց մարզպետ Հարություն Սարգսյանը: Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրեց իրենց այցի նպատակն ու առաքելությունը, այն է  ծանոթանալ մարզի տնտեսությանը և պարզել դրա զարգացման հնարավոր ուղղությունները: Դրա համար անհրաժեշտ էր հանդիպել մարզի ՀԿ-ների ու մամուլի ներկայացուցիչների հետ: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Եղեգնաձորի Երիտասարդական կենտրոնում՝ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի Եղեգնաձորի մասնաճյուղի նախաձեռնությամբ: Այստեղ տեղի ունեցավ Հայաստանում երկրորդ Եվրոակումբի բացման արարողությունը, դեսպանը ողջունեց ակումբի անդամներին և մաղթեց նրանց հաջող ու արդյունավետ գործունեություն: Ապա մասնակիցները մտքեր փոխանակեցին ԵՄ-Հայաստան փոխհարաբերությունների, մարզային համագործակցության և այլ հարցերի շուրջ:

Երկրորդ հանդիպումը Վայքում էր: Մասնակից ՀԿ-ների ներկայացուցիչների կողմից հնչեցին հարցեր տարածաշրջանի առաջնահերթ խնդիրների վերաբերյալ, ներկայացվեց «Աշխատանք և հայրենիք» ՀԿ-ի կողմից ԵՄ աջակցությամբ իրականացվող «Գումարված ջանքեր», բազմապատկված արդյունքներ» ծրագիրը, որն ուղղված է գյուղատնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների, ինչպես նաև ՏԻՄ-երի կողմից մատուցվող ծառայությունների քանակի ու որակի բարելավմանը: Կարևորելով տարածքների համաչափ զարգացման խնդիրները և ՏԻՄ-երի լիազորությունների ընդլայնման ու ֆինանսական հնարավորությունների ստեղծման հարցերը դեսպանը նշեց, որ հոկտեմբերին Բրյուսելից ժամանելու է պատվիրակություն, որը քննարկելու է մինչև 2020թ. համագործակցության ուղղությունները: Իսկ Վայոց ձորի մարզում համագործակցության շրջանակում կիրականացվեն ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր: Վերջում պարոն Պ. Սվիտալսկու հետ քննարկվեց մարզային միակ լրատվամիջոցի՝ «Վարդաձոր» անկախ թերթի ու խմբագրության կողմից նախաձեռնվող կարևորագույն ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրները:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s