ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ ՀԻՄՆՎԵՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ


ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ

Նախկին <<Գիտելիք>> համալսարանի առաջին հարկում առանձնացված ու կահավորված տարածքում հիմնվեց Եղեգնաձորի համայնքային կենտրոն, որը կծառայի հանդիպումների, քննարկումների, սեմինարների և ուսուցողական նպատակների համար: Դա մի վայր է, որտեղ անհատներն ու խմբերը կկարողանան զարգացնել իրենց մասնագիտական և անհատական հմտություններն ու կարողությունները:

Այն բաց է բոլոր այն անձանց համար, ովքեր տարածքի կարիք ունեն սովորելու կամ աշխատանքներ վարելու: Տարածքից կարող են օգտվել ոչ միայն Եղեգնաձորի համայնքի անդամներ, այլ նաև հարևան համայնքներից, ինչպես նաև այն հասանելի է հյուրերին: Դրա համար անհրաժեշտ է նախնական ամրագրում, որի նպատակով պետք է կապ հաստատել Սյունիք- Զարգացում ՀԿ-ի աշխատակից Նաիրա Սարգսյանի հետ՝ 093158100, կամ 028120788 հեռախոսահամարներով:

Բացի այդ Համայնքային սենյակը օրվա ընթացքում որոշակի ժամանակով բաց կլինի. համայնքի անդամները կարող են այցելել սովորելու, խմբային աշխատանքների, փոքրիկ հանդիպումների կամ սարքավորումներից օգտվելու համար: Ամեն շաբաթ դռան վրա կփակցվի ժամային գրաֆիկը: Մոտակա ժամանակաշրջանում նախատեսված են մի շարք միջոցառումներ. այս ամսվա ընթացքում կենտրոնում կանցկացվի առկա սարքավորումների օգտագործմանը նվիրված սեմինար, սեպտեմբերին գերմանական BftW կազմակերպության խորհրդատուի կողմից կանցկացվի մեկ շաբաթյա աշխատանքային սեմինար Սյունիք-Զարգացում ՀԿ-ի աշխատակազմի հետ: Continue reading

Advertisements

ՏՐՎԵՑ ԱՄՈՒԼՍԱՐԻ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ


ՍԵՓԱԿԱՆ ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ

Թերևս օգոստոս ամսվա ամենանշանակալի լուրը Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարության մեկնարկի արարողությանն էր: Այն տեղի ունեցավ օգոստոսի 19-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ:

21

Հանդիսավոր բացմանը ներկա էին նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը ինչպես նաև Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի գրասենյակների ղեկավարներ Լորա Բեյլին ու Տերեսա Դաբան Սանչեսը: Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Աբրահամյանը նշեց, որ ՀՀ կառավարությունն իր մշտական ուշադրության կենտրոնում է պահում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման անհրաժեշտությունը և բնական պաշարների պահպանումն ու արդյունավետ օգտագործումը: Continue reading