ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ ՀԻՄՆՎԵՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ


ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ

Նախկին <<Գիտելիք>> համալսարանի առաջին հարկում առանձնացված ու կահավորված տարածքում հիմնվեց Եղեգնաձորի համայնքային կենտրոն, որը կծառայի հանդիպումների, քննարկումների, սեմինարների և ուսուցողական նպատակների համար: Դա մի վայր է, որտեղ անհատներն ու խմբերը կկարողանան զարգացնել իրենց մասնագիտական և անհատական հմտություններն ու կարողությունները:

Այն բաց է բոլոր այն անձանց համար, ովքեր տարածքի կարիք ունեն սովորելու կամ աշխատանքներ վարելու: Տարածքից կարող են օգտվել ոչ միայն Եղեգնաձորի համայնքի անդամներ, այլ նաև հարևան համայնքներից, ինչպես նաև այն հասանելի է հյուրերին: Դրա համար անհրաժեշտ է նախնական ամրագրում, որի նպատակով պետք է կապ հաստատել Սյունիք- Զարգացում ՀԿ-ի աշխատակից Նաիրա Սարգսյանի հետ՝ 093158100, կամ 028120788 հեռախոսահամարներով:

Բացի այդ Համայնքային սենյակը օրվա ընթացքում որոշակի ժամանակով բաց կլինի. համայնքի անդամները կարող են այցելել սովորելու, խմբային աշխատանքների, փոքրիկ հանդիպումների կամ սարքավորումներից օգտվելու համար: Ամեն շաբաթ դռան վրա կփակցվի ժամային գրաֆիկը: Մոտակա ժամանակաշրջանում նախատեսված են մի շարք միջոցառումներ. այս ամսվա ընթացքում կենտրոնում կանցկացվի առկա սարքավորումների օգտագործմանը նվիրված սեմինար, սեպտեմբերին գերմանական BftW կազմակերպության խորհրդատուի կողմից կանցկացվի մեկ շաբաթյա աշխատանքային սեմինար Սյունիք-Զարգացում ՀԿ-ի աշխատակազմի հետ:

Կկազմակերպվեն նաև քաղաքապետարանի ավագանու անդամների հետ հանդիպում, ինչպես նաև մարզային երիտասարդական միության անդամների ու կամավորների հանդիպում-քննարկումներ տեղական իշխանության ներկայացուցիչների հետ:
Ի դեպ կենտրոնը նախատեսված է 40 հոգու համար, ապահովված է ռուսերեն, գերմաներեն ու անգլերեն լեզուների ուսուցման, պրեզենտացիայի նյութերով, 2 համակարգիչ՝ բազմաֆունկցիոնալ տպիչ ու լուսարձակիչ սարքերով ու բազմաֆունկցիոնալ սեղաններով:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s