ՏՐՎԵՑ ԱՄՈՒԼՍԱՐԻ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ


ՍԵՓԱԿԱՆ ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ

Թերևս օգոստոս ամսվա ամենանշանակալի լուրը Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարության մեկնարկի արարողությանն էր: Այն տեղի ունեցավ օգոստոսի 19-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ:

21

Հանդիսավոր բացմանը ներկա էին նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը ինչպես նաև Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի գրասենյակների ղեկավարներ Լորա Բեյլին ու Տերեսա Դաբան Սանչեսը: Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Աբրահամյանը նշեց, որ ՀՀ կառավարությունն իր մշտական ուշադրության կենտրոնում է պահում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման անհրաժեշտությունը և բնական պաշարների պահպանումն ու արդյունավետ օգտագործումը:

Կառավարության ղեկավարը ողջունեց նաև միջազգային հեղինակավոր ֆինանսական ինստիտուտների՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի մասնակցությունը ծրագրին և համոզմունք հայտնեց, որ Ամուլսարի ծրագիրը զարգացման նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի տնտեսության համար, իսկ նոր աշխատատեղերը կնպաստեն մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: «Լիդիան Ինթերնեյշնլ>>-ի գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը շնորհավորելով Ամուլսարի ծրագրի նոր և կարևոր փուլի մեկնարկի կապակցությամբ՝ շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանը՝ վստահության և շարունակական աջակցության համար:
Ի դեպ, Ամուլսարի ծրագիրը Հայաստանում խոշոր միջազգային ներդրումային ծրագրերից է, որի շինարարության կապիտալ ծախսերը կազմելու են 370 միլիոն դոլար: Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 2018թ-ին, առավել ակտիվ շրջանում ծրագրում զբաղված կլինի 1300 մարդ, արդյունահանման 10 տարիների ընթացքում ծրագիրն իրականացնող բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ>> ընկերության դուստր ընկերությունը՝ «Լիդիան Արմենիա>>-ն, կապահովի 700 աշխատատեղ: Ամուլսարը Հայաստանում առաջին հանքարդյունաբերական ծրագիրն է, որ իրականացրել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատում:
Հանդիսավոր արարողությունից հետո վարչապետ Աբրահամյանն այցելեց նաև սահմանամերձ Խնձորուտ համայնք, հանդիպեց տեղի բնակչությանը, լսեց նրանց ու պատասխանեց մի շարք հարցերի: Վարչապետը վերջում նշեց, որ սահմանամերձ համայնքները գտնվում են կառավարության առաջնային ուշադրության կենտրոնում և պետությունը շարունակելու է ենթակառուցվածքների զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

Ս.Դովլաթյան

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s