Տեղի ունեցավ մարզի հանրակրթական հաստատությունների ղեկավարների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը, որը վարում էր մարզպետ Հարություն Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էր նաև ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մկրտիչ Մանուկյանը: Մարզպետը շնորհավորելով նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ ներկաներին մաղթեց արդյունավետ ուսումնական տարի:
Խորհրդակցության օրակարգում հետևյալ հարցերն էին.
1.2015-2016 ուսումնական տարվա արդյունքների ամփոփում և նոր ուս. տարվա խնդիրները. (զեկ. մարզպ. աշխ. կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա.Ղազարյան)
2. ՀՀ պետական կրթական քաղաքականության արդի միտումները. (զեկ. ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մ. Մկրտչյան):
Փոխնախարարն իր խոսքում անդրադարձավ 12-ամյա հանրակրթական ուսուցման համակարգային փոփոխություններին և բարեփոխումներին: Նա խոսեց ավագ դպրոցներում վերջին կիսամյակում ուսումնասիրվող առարկաների քանակի նվազման, ուսումնական առարկաների ծրագրերի բեռնաթափման, գիտելիքների գնահատման համակարգի փոփոխությունների ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին: Փոխնախարարն իր խոսքում անդրադարձ կատարեց նաև փոքրաքանակ աշակերտներ ունեցող դպրոցների խնդիրներին: Նա ասաց, որ նախատեսվում է ստեղծել հատուկ պետական մարմին, որը կզբաղվի միմիայն նմանատիպ դպրոցների հիմնախնդիրներով: Նա խոսեց նաև դպրոցական ավարտական քննությունների անցկացման, տնօրենների հավաստագրման և ուսուցիչների թափուր տեղը համալրելու մրցույթի անցկացման կարգերում տեղ գտած փոփոխությունների մասին:
Վերջում հնչեցին ելույթներ ու հայտարարություններ: