Ի ՆՊԱՍՏ ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆԸ


Պատահական չէ, որ Վայոց ձոր մարզում ծնվեց <<Աղքատության նվազեցման և բնապահպանության հիմնախնդիրների հաղթահարումը մարզի նախալեռնային գոտում` օրգանական մեղվաբուծության միջոցով>> Ծրագիրը:

58

Այն համաֆինասնսավորվում է Եվրոմիության երևանյան գրասենյակի կողմից: Ծրագրի շահառուներն են Հորս, Գողթանիկ և Արտավան համայնքները և մարզի 80 հայտնի մեղվաբույծները: Նշված գյուղերը հեռու անցյալում զբաղվել են մեղվաբուծությամբ, այսօր էլ կան այդ գործի շարունակողները, բայց նրանցից յուրաքանչյուրին միշտ էլ մի հարց է հուզել. ինչ է տալիս այն, շատ աշխատատար է, բայց եկամտաբեր չէ: Եվ այսօր, երբ նրանք ընդգրկվել են այս ծրագրում, անվարան խոսում են հաջողությունների մասին:

Ծրագրի հիմնական նպատակն է խթանել օրգանական մեղվաբուծության զարգացմանը, իսկ այդ նպատակով իրականացվում են մի շարք հիմնական գործողություններ, որոնք գրանցում ու առաջիկայում էլ կգրանցեն հաջողություններ: Իսկ ինչպես են հասել դրան. Նախ մեղվաբույծների հետ իրականացվել են ուսուցողական դասընթացներ և խորհրդատվություններ՝ կապված մեղվաբուծության ընդհանուր հարցերի հետ:

Առանձնակի ուշադրություն է հատկացվել օրգանական մեղվաբուծությանը: Դասընթաները, որոնք անցկացվել են հանրապետության լավագույն մասնագետ-մեղվաբույծների կողմից, տեղի են ունեցել երկու փուլով: Յուրաքանչյուր փուլին մասնակցել է մոտ 80 մեղվաբույծ: Դասընթացի արդյունքում ստեղծվել է մի խումբ, ովքեր ցանկացել են զբաղվել օրգանական մեղվաբուծությամբ: Նրանց հետ կազմակերպվել է ևս մի դասընթաց, որը վերաբերվում է օրգանական մեղվաբուծության սերտիֆիկացմանը: Հորս, Գողթանիկ և Արտավան համայնքներում ստեղծվել են մեղվաբուծական տնտեսություններ՝ յուրաքանչյուրում հնգական տնտեսություն, տասական մեղվաընտանիքով: Այդ 15 շահառուներից երեքը հանդիսանում են նշված համայնքների դպրոցները: Յուրաքանչուր շահառուի տրվել է լիովին նոր կահավորված մեղվաընտանիքներ և ապահովվել են բոլոր պայմանները օրգանական մեղվաբուծության համար: Ծրագրի կողմից յուրաքանչուր համայնքում ընտրվել է մասնագետ-մեղվաբույծ, որը վերահսկում է շահառուների աշխատանքը:
Ծրագրի իրականացման ընթացքում ստեղծվել է <<օրգանական մեղվաբուծություն>> սպառողական կոոպերատիվը, որի նպատակն է ավարտից հետո աջակցել օրգանական մեղվաբուծության զարգացմանը, իրականացնել Ծրագրի շահառուների աշխատանքների վերահսկողություն:
Եվ այստեղից պարզ է դառնում, որ մեղվաբուծության զարգացման ու հաջողության համար նախ և առաջ անհրաժեշտ է ջանքերի, աշխատանքների կոմպլեքս սինթեզում, որի հիմքում ընկած է սկզբունքային մոտեցում, ստեղծելով նպատակային միասնություն:
Ծրագրի համակարգող Արշավիր Բայաթյանից տեղեկացանք, որ արդեն գրանցված են <<Աղքատության նվազեցման և բնապահպանության հիմնախնդիրների հաղթահարումը մարզի նախալեռնային գոտում` օրգանական մեղվաբուծության միջոցով>> Ծրագրի առաջին հաջող քայլերը: Այն կավարտվի ընթացիկ տարվա նոյեմբերի 1 ին: Բայց մասնագիտացված մեղվաբուծների համար այլևս գաղտնիքներ չկան, կշարունակեն իրենց գործունեությունը նորովի, որ արդյունքը տեսանելի լինի:

Ս.Դովլաթյան

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s